Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է և անպայման տեղի կունենա ժամանակի ընթացքում։ Սակայն դրան պետք է նախորդի հսկայական աշխատանք, լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա հնարավոր է, և ժամանակի ընթացքում այն անպայման տեղի կունենա: Դա անհրաժեշտ է», — վստահ է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ հնարավոր է՝ Պուտին-Թրամփ հանդիպումն անհրաժեշտ կլինի հսկայական աշխատանք կատարելուց հետո՝ ժամանակի ընթացքում ձեռք բերվելիք որոշ խոշոր պայմանավորվածությունները պաշտոնականացնելու համար:
«Սակայն այդ ժամանակը դեռ չի եկել: Այս աշխատանքը դեռ պետք է կատարվի», — նշել է Պեսկովը։






