Պոպուլիզմ, պարզունակ շոու և տգիտություն. Լիլիթ Գալստյան

7 Հունվարի, 2026

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«ՊՈՊՈՒԼԻԶՄ, ՊԱՐԶՈՒՆԱԿ ՇՈՈՒ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երեկ Քրիստոսի հրաշափառ ծննդյան օրը, երբ Թալինի եկեղեցում իշխանությունները՝ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ եկեղեցու դռները փակեցին Թեմի հոգևոր հովիվի առջև, Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում Հոգևոր երաժշտության փառատոնն էր՝ ԿԳՄՍՆ հովանավորությամբ։

Առաջին շարքերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ու Սուրբ Էջմիածինը ասպատակողներն էին և համայնքնի արդարացիորեն հանրապետական ճանաչում վաստակած «առյուծասիրտ ու երկարաբազուկ հերոսական դեմքերը»։

Բացարձակապես դեմ չեմ փառատոներին, մանավանդ՝ հոգևոր երաժշտության փառատոնին։ Բայց նայում եմ նկարներն ու փորձում հասկանալ -14-ից -2 ջերմաստիճանի պայմաններում եկեղեցու դատարկ սրահում հոգևոր/դասական համերգի կազմակերպման իմաստը, տրամաբանությունն ու բարոյական ուղերձները․․․։

Նայում եմ բեմում/խորանում/ վերնաշապիկով երգող, սրտից կծկված ու դողացող պատանիներին ու կիսադատարկ եկեղեցու առաջին շարքերում գլխարկով, ձեռնոցներով, որոշների պարագայում ծածկոցի տակ մտած պաշտոնեությանը։

Բեմում/խորանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ վերարկուներով ու փքամուշտակներով թավջութակ ու ջութակ են նվագում՝ հավանաբար ճիգ գործադրելով որսալու ճիշտ նոտաները։ Չէ՜, իրենք պրոֆեսիոնալ են, նոտաների և ձայնալարարերի տեղը լավ գիտեն, պարզապես անկարելի է մուշտակով ու սպորտային փքաբաճկոնով ջութակ նվագել կամ Ավե Մարիա երգել։ Ուղղակի անթույլատրելի է ջերմային այդ միջավայրում փչացնել կոկորդը, թոքերը, ձայնալարերը և թանկարժեք երաժշտական գորիծիքները, որոնք պահպանման ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ են պահանջում։

Իհարկե, դուք տեսնում եք ու «վայելում» էդ պահի զավեշտն ու անհեթեթությունը, վստահ եմ, որ նաև գիտակցում եք․․․, բայց ձերը պարկեր ստանալն է, քարոզչական թիթեռ նկարելը, ստրկական հաճոյաբանությունը։

Սա ո՜չ մշակույթ է, ո՜չ մշակութային քաղաքականություն, առավել ևս՝ հոգևորի արժևորում․ սա ընդամենը Էժան պոպուլիզմով, պարզունակությամբ ու ոչ պրոֆեսիոնալիզմով նկարած քաղաքական բացիկ է՝ պետական միջոցների հաշվին։

Ու նաև անհատակ դիսոնանս ու սյուռեալիզմ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ասպատակողը Ծննդյան Սուրբ Տոնի օրը հոգևոր երաժշտություն է լսում։

Կուստուրիցան ու Էրազմ Ռոտերդամցին կորսային պահը․․․

Հ․Գ․ Ներոնը, որ իրեն ամեն բանից առաջ մեծ արտիստ էր համրում, մեկ տարով հյուրախաղերի էր մեկնել Հունաստան։ Այս ապաշնորհի արտիստին ու արյունարբու բանաստեղծին Աթենքում այնպիսի կրքով են ծափահարում, տարբեր մրցույթներում, Օլիմպիական խաղերում բոլոր մեդալները շնորհում, որ սա ինքնասիրահարվածության էքստազի մեջ ճանաչում է Հունաստանի անկախությունը։ Մեկ տարի հետո, երբ հյուրախաղերից հետո Ներոբը վերադառնում է Հռոմ, երկիրն այնքան էր հյուծվել ու քայքայվել շարունակական բռնությունից ու անհավասարակշիռ արյունարբու վարքից, որ Հռոմը փյուզվում է ասպտամբության ալիքի մեջ․․․

Հ․Գ․ Բայց ուխտերթը ստացված էր․․․»։p

Նմանատիպ նյութեր

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հայկական կողմից այցին...

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել են Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, նշել են, որ գործը...

Նիկոլի մոռացված խոստումներից․ ի՞նչ էր ասում սահմանազատման մասին․ «Կարճ ասած»

Նախորդ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված անկլավների վերաբերյալ գլխավոր թեզն էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է, որ ինը մեր տիրապետության տակ է, մնա մեզ, ինչը Ադրբեջանի...