Պնդումը, թե իբր ՀՀ-ում չկա ընտանիք, որից ՀԷՑ-ը չի գողացել, չի համապատասխանում իրականությանը

8 Հունվարի, 2026

Հանրային հսկողը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների․

«1) Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե իբր Հայաստանում չկա ընտանիք, որից ՀԷՑ ՓԲ ընկերությունը չի գողացել, հստակ նշում ենք, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս հարցով ընկերության աշխատակազմը մշտապես հանդես է եկել սկզբունքային դիրքորոշմամբ և պայքարել է ցանկացած նման երևույթի դեմ։ Հարկ ենք համարում նաև նշել, որ երբ ընկերությունը դարձավ Տաշիր ընկերության սեփականություն, վիճակը մի քանի անգամ ավելի վատ էր, կան բազմաթիվ փաստեր: ՀԾԿՀ վերջին նիստի ընթացքում ներկայացված տվյալները միանշանակ ցույց են տալիս այդ պնդման անհիմն լինելը։ Երկրի ղեկավարին զեկուցողին հորդորում ենք ճշգրիտ տվյալներ տրամադրել:

2) Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ վարկային միջոցները սակագնի մեջ ներառված չեն, և դրանց սպասարկման տոկոսադրույքները ամբողջությամբ հոգացել է սեփականատերը այլ ոչ թե ՀՀ ժողովուրդը։ Այս հանգամանքը հեշտությամբ կարող է հաստատվել՝ համապատասխան հարցում կատարելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։

Եթե խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության վարկերի մասին` 14 մլրդ դոլար, այո այդ վարկերը սպասարկում է ՀՀ քաղաքացիները:

3) Աշխատավարձերի մասով տեղեկացնում ենք, որ 2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել է շուրջ 11,2 մլրդ ՀՀ դրամ, ևս մեկ անգամ կրկնում ենք ՀԷՑ ՓԲ ընկերության սեփականատիրոջ միջոցներից ոչ թե ժողովրդի հաշվին և այդ փաստը հաստատում է պետական ՀԾԿՀ – ն։ Նման պայմաններում հարց է առաջանում՝ արդյո՞ք տվյալները սխալ են ներկայացվել, թե՞ նպատակ է հետապնդվում հանրության մոտ ձևավորել սեփականատիրոջ մասին սխալ և բացասական պատկերացում։

4) Թե որտեղից տեղեկություն, որ եթե ժամանակավոր կառավարիչ չլիներ վթարների քանակը 3 անգամ շատ կլիներ, չենք կարող պատասխանել, բայց փաստը մնում է փաստ 2024 թ դեկտեմբերի 31 – ին 15 վթար և 6 750 հոսանքազրկված բաժանորդ ամբողջ ՀՀ տարածքում, որից ժամը 00:00 դրությամբ ընդամենը 261 հոսանքազրկված բաժանորդ և 2025 թ դեկտեմբերի 31 – ին 125 վթար և 117 021 բաժանորդ, որից 00:00 դրությամբ հոսանքազարկված 13 399 բաժանորդ, թե ուր է կորել այս քաոսը ստեղծած հանձնաժողովը, պարզ չէ:

Միգուցե պետք է մի պահ կանգ առնել և տեսնել, որ մեղավորները ոչ թե նախկիններն են կամ ապագաները, այլ մեղավոր են հենց հիմա որոշում կայացնողները թե´ ՀԷՑ -ում և թե´ Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում?»։

Նմանատիպ նյութեր

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...