ՊՆ-ն նախարարն ու ԳՇ պետը փորձել են ճնշումներ գործադրել գնդերեցների վրա․ Տեր Պսակ

31 Հունվարի, 2026

Մեկ շաբաթ առաջ ՊՆ-ում ժողով հանդիպում էր եղել, որին հրավիրել էին գնդերեց-սարկավագները, քահանաները հանդիպմանը ներկա չեն եղել։ Այս մասին «Շողակաթ» ՀԸ-ին պատմել է Պսակ քահանա Մկրտչյանը։

«Հանդիպմանը մասնակցել են նաև Պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, Սարկավագներին որ ուղղակի ձևով փորձել էին սարկավագների դիրքորոշումը իմանալ «բարենորոգչական ծրագրին», փորձել են կորզել հնարավորինս աջակցություն ծրագրին։ Իմ տեղեկությամբ՝ առանձին -առանձին տղաները հանդիպում էին ունեցել նաև փոխնախարարի հետ։

Վստահաբար մեր տղաները հակադարձել էին եկեղեցականին վայել։

Փոխնախարարի հետ հանդիպմանը ուղղակի հարցը տրվել էին, թե դուք ինչ դիրքորոշում ունեք, միանո՞ւմ եք արդյոք, թե ոչ։ Էլի տղաները մերժել էին։ Այնուհետև զորամասեր տարբեր բարձրաստիճան զինվորականներ այցերով փորձել էին կրկին անգամ տարբեր միջոցներով ճշտել գնդերեցների դիրքորոշումը, տեղեր են եղել, որ նույնիսկ ճնշումներ էր եղել, հոգեբանական, թույլ չէին տվել նույնիսկ կապ հաստատել հոգևոր առաջնորդի հետ, երբեմն նաև եղել էին դեպքեր, որ թյուր ինֆորմացիա էին տարածել, որ ձեր հոգևոր առաջնորդը տեղյակ է, ինքն էլ համաձայն է, բայց իրականության մեջ այդպիսի բան չէր եղել։

Դրան հետևեց արդեն գոնե ինձ համար սպասված ելքը, և գիտենք, որ փետրվարի 1-ով լուծարվում է ՊՆ հրամանով լուծարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը»,-ասել Տեր Պսակը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...