Լուրջ հարված է Հայոց բանակին. Մայր Աթոռի արձագանքը

14 Հունվարի, 2026

yerevan.today-ի հարցին, թե լուրեր են տարածվում, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ են գործադրում ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեցների նկատմամբ և  սպառնալիքներով պարտադրում են վերջիններիս միանալ ՀՀ վարչապետի և տասը եպիսկպոսների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հաստատեցին, որ նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են և երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի է Մայր Աթոռի համար։

«Կարծում ենք՝ բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից։ Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտի կարևորագույն առաքելություն է իրականացնում մեր Զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։

Իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին»,- նշել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ yerevan.today-ի հարցմանն ի պատասխան։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել, այս ամենին վերջ է տրվելու․ Սամվել Կարապետյան

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել, այս ամենին վերջ է տրվելու․ Սամվել Կարապետյան

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել․ հերթական հիմարություններն են անում, որոնց վերջ է տրվելու։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից հրապարակված՝...

Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում

Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրել է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի հրապարակած՝ Հայ Առաքելական Եկեղեցու «ճգնաժամի և լուծման ուղիների» վերաբերյալ զեկույցը պետք է գնահատել ոչ թե միայն քաղաքական, այլև պատմական, եկեղեցաբանական և...

Կաշառք տալու և ստանալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի նկատմամբ. Հակակոռուպցիոն

Կաշառք տալու և ստանալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի նկատմամբ. Հակակոռուպցիոն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝...

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը Խորհրդի նիստում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։ «Այս ամիս լրանում է երեք տարին այն...

«Զանգեզուրի միջանցքը» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Ալիև

 Ալիևը  Ադրբեջանի 2-րդ միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին  խոսել է «Զանգեզուրի միջանցքի»  մասին. «Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում գտնվող Ադրբեջանը դարձել է Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր կապող օղակ և դարպաս։...