ՊՆ-ն ցավոտ ու ջղագրգիռ արձագանքեց Գեղամ Մանուկյանին. պատգամավորի պատասխանը

21 Նոյեմբերի, 2025

«Օրերս պաշտպանության նախարարությունը ցավոտ ու ջղագրգիռ արձագանքեց ԱԺ նիստում հնչեցրածս ելույթին, որում, արձագանքելով իշխանականների պոռոտախոսությանը, խոսել էի զորամասերի բուժմասերում եղած խնդիրների, չլուծված հարցերի, դեղորայքային, տրանսպորտային անբավարաությունների մասին». այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Իբրեւ «ջախջախիչ» պատասխան-փաստարկ, հրապարկել էին նաեւ բժշկական սարքերի, շտապ օգնության մեքենայի եւ դեղատուփերի լուսանկարներ։
Զբաղվածությանս պատճառով չէի հասցրել արձանգանքել այդ` իբր հերքում-հրապարակմանը։ Պատասխանեմ շատ կարճ՝
«Ամեն ինչ հրաշալի է…» ինքնախաբեություն քարոզչական հնարքով չեն լուծվելու այն իրական խնդիրները, որոնք կան նաեւ մեր Զինված ուժերում ու միայն սոցմեդիայի ռիլներով, զինուժյան պսպղան ռեպորտաժներով անհնար է հարցերին լուծում տալը։
Մեկ առանձին կայազորային հոսպիտալում արված լուսանկարներին ի պատասխան կարող եմ հրապարակել զորամասերի բժշկական ստորաբաժանումների ծառայողների կողմից ինձ հղված դժգոհություններ, բացերն ու խնդիրները բարձրաձայնող բազում գրություններ, ձայնային հաղորդագրութուններ ու հեռախոսազանգեր։
Համոզված եմ, որ ԶՈՒ, անվտանգային հարցերի հետ կապված հարցերը շոուով չեն լուծվում, ինչպես անում է այսօրվա իշխանությունը, այլ գործնական ու սրտացավ քննարկումներով, որի ապացույցներից մեկն էլ կից ներկայացված գրությունս է ուղղված պաշտպանության նախարարին, որի պատասխանն արդեն մեկ շաբաթից ավել է չկա»։

Նմանատիպ նյութեր

Խոշոր հրդեհ՝ Երևանում. ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ. Շամշյան

Խոշոր հրդեհ՝ Երևանում. ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ. Շամշյան

Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ...

ՔՊ պատգամավորը  բացահայտ ստում է. փաստաբան

ՔՊ պատգամավորը բացահայտ ստում է. փաստաբան

Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ստում է, գրում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արփինե Դավոյանը հետևյալ խոսքերն է արտաբերել՝ «Կամ հենց այս պահին, նկատի ունեմ, երեկ այսօր, այս քանի օրը ի՞նչ է տեղի...

Ովքեր համարձակվում են խոսել եկեղեցու, զիջումների մասին՝ ենթարկվում են հետապնդումների․ Աննա Գրիգորյան

  «Մասշտաբային հերթական քաղաքական տեռորն է իրականացվում այս անգամ արդեն «Հայաստան» դաշինքի առաջնորդի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Եվ այդ ֆոնին Սասուն Միքայելյանը գալիս է ամբիոնին, ելույթ է ունենում: Իմիջիայլոց, սա էլ պետք է...

ՔՊ-ն իրեն նույնականացնում է Հայաստանի հետ․ ՀՅԴ Հայ Դատը հակադարձում է «նորբոլշևիկյան» տրամաբանությանը

ՔՊ-ն իրեն նույնականացնում է Հայաստանի հետ․ ՀՅԴ Հայ Դատը հակադարձում է «նորբոլշևիկյան» տրամաբանությանը

Հայաստանի Հանրապետության իշխանությունը ստանձնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է, ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումով, թիրախավորել ազգային արժեքները, խորացնել ներազգային պառակտումը և սաստկացնել իր ապազգային քաղաքականությունը, որն...

Սեպտեմբերի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում օգոստոսի 27-ի երեկոյան հնարավոր է, 28-ին կեսօրից հետո, 29-31-ին և սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ին...