PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը

11 Հուլիսի, 2025

Հուլիսի 11-ին թուրքական զանգվածային լրատվամիջոցները համատարած հեռարձակում են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամների զենքերի հանձնման գործընթացը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական մամուլի հրապարակումներում «պատմական» որակվող գործընթացը մեկնարկել է Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում: Զուգահեռ նշվում է նաև, որ զենքերը վայր դնելու գործընթացին ներկա են ՔԲԿ-ի 2 ղեկավար անձ:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ էր արել իր համակուսակիցներին վայր դնել զենքերն ու ինքնալուծարել կառույցը՝ մեկնարկվելով խնդիրների խաղաղ կարգավորման գործընթաց:

Ինքնալուծարման և զենքերը վայր դնելու կոչից հետո համապատասխան որոշումն ընդունվել էր մայիսի 5-7-ը կայացած «ՔԲԿ»-ի 12-րդ համագումարում:

 

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...