Փոխարենը՝ վերականգնեն բանակի մարտունակությունը, զբաղված են հիշողության մանիպուլյացիայով․ ռազմական փորձագետ

28 Հունվարի, 2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամանակին Բանակի օրը հաղթանակի, հպարտության, արժանապատվության և ուժի տոն էր։ Հունվարի 28-ը մարդկանց մեջ վստահություն էր արթնացնում, անկախությունն էր արժևորում, ժամանակին բանակն էր խաղաղության երաշխավորը:

Այսօր, ցավոք, նույն օրը գերակայում են սգի, խղճմտանքի, ափսոսանքի ու ճնշվածության զգացողությունները։ Պատահական չէ նաև, որ այս իշխանությունները արհեստականորեն Բանակի օրվան նախորդող օրը հայտարարեցին զոհերի հիշատակի օր։ Դա ավելի շատ հոգեբանական ճնշման գործիք է, քան իրական հարգանքի դրսևորում։

Բանակը պետության համար պարզապես կառույց չէ, այն մեր կյանքի, մեր հայրենի հողի, պետականության ու ապագայի երաշխիքն է, որը պետք է լինի ամենակարևորը՝ քաղաքական օրակարգում, արտացոլվի բյուջեում, կրթության մեջ, հանրային խոսքում ու դրված լինի պետական մտածողության հիմքում:
Սակայն այսօրվա պատասխանատուները բանակը կարևորելու փոխարեն այն դարձրել են մեղավոր, լռեցված ու անտեր։
Փոխարենը՝ վերականգնեն բանակի մարտունակությունը, զբաղված են հիշողության մանիպուլյացիայով ու պարտության «նորմալացմամբ»։

Փոխարենը՝ բանակը դարձնեն ուժի աղբյուր, այն վերածում են քաղաքական հաշվեհարդարի ու արդարացումների հարթակի։
Բանակը չի կարող ուժեղ լինել, երբ պետությունն ինքն է խուսափում պատասխանատվությունից։
Բանակը չի կարող հաղթող լինել, երբ պարտությունը ներկայացվում է որպես «խաղաղության գին»։
Մինչ բանակը չվերադառնա իր իրական տեղը՝ որպես գերագույն արժեք պետության համար, և մինչ այն ղեկավարողները չսկսեն ծառայել բանակին, ոչ թե օգտագործել այն, Հունվարի 28-ը կմնա ոչ թե տոն, այլ հիշեցում՝ թե ինչ ենք ունեցել և ինչ ենք կորցնում օր-օրի։

Միևնույնն է, ես հպարտ եմ, որ ունենք բանակ և շնորհավորում եմ ՀՀ ԶՈւ օրվա առթիվ մեր զինվորին ու սպային, մեր սահմանապահին ու հայրենիքի պաշտպանին։
Վերևում ասվածը մեր դառը իրականությունն է, բանակը պարտվում է ոչ թե սահմանին, այլ այն պահին, երբ պետությունը հրաժարվում է իր բանակից»։

Նմանատիպ նյութեր

Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Ռաֆիկ Ալեքսանյանը ավագ տարիքի պատանիների 65.8 կգ քաշային կարգում փայլուն ելույթ է ունեցել։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Ռաֆիկը հաղթել է...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ ՓԾ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ ՓԾ

ՆԳՆ Փրկարար ծառայությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրազեկում․ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները ՆԳՆ փրկարար ծառայության կողմից տարբեր հարթակներում մշտապես իրականացվում են իրազեկման աշխատանքներ: Այսօր ևս իրականացվել է հերթական իրազեկումը՝ հանրապետությունում...

Թուրքիան և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Թուրքիան և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Թուրքիայի և յոթ այլ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Իսրայելի շարունակական  քաղաքականությունը Պաղեստինի տարածքում և մերժել Արևելյան Երուսաղեմից արևելք գտնվող E1 բնակավայրերի ծրագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ...

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը

Միացյալ Նահանգների դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու՝ նախագահ Թրամփի վարչակազմի որոշումը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Մանհեթենի շրջանային դատարանի...

Իսրայելը զգուշացրել էր Սիրիային․ Կաց

Իսրայելը զգուշացրել էր Սիրիային․ Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ իսրայելցի զինվորականները մի քանի անգամ առաջարկել էին հարված հասցնել սիրիական Աբու-Դուհուր ռազմական ավիաբազային՝ այնտեղ իր ուժերը տեղակայելու Թուրքիայի ծրագրերի պատճառով, հայտնել է The Times of Israel-ը։ Նրա...