Փորձում ենք շրջել Թուրքիայի հետ թշնամանքի էջը․ Արարատ Միրզոյան

11 Մարտի, 2025

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար WION լրատվամիջոցին:

Արարատ Միրզոյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, նշել է, որ Թուրքիայի հետ հաջողվել է որոշակի փոքր, բայց շոշափելի քայլեր կատարել, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրականացվել․

«Մեր արևելյան հարևանն Ադրբեջանն է, որի հետ մենք փորձում ենք հաստատել խաղաղություն և միջպետական հարաբերություններ՝ շրջելով տարածաշրջանում թշնամանքի էջը։ Մեր արևմտյան հարևանը Թուրքիան է, որի հետ Հայաստանի սահմանները փակ են արդեն երեք տասնամյակից ավելի։ Այս պահին մենք բավականին դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ, որի նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը։ Մինչ այժմ մեզ հաջողվել է որոշակի փոքր, բայց շոշափելի քայլեր կատարել, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրականացվել։

Մենք արդեն համաձայնեցրել ենք, որ սահմանը նախ պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Վերջին կետն առայժմ կյանքի չի կոչվել, բայց մենք շարունակում ենք երկխոսությունը։ Եվ ևս մեկ անգամ, եթե հարաբերությունները լիովին կարգավորվեն, դա շահավետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող մի շարք այլ դերակատարների համար։

Մեր մյուս երկու հարևանների՝ հյուսիսում՝ Վրաստանի և հարավում՝ Իրանի հետ, երկար տարիներ շարունակ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել և կենտրոնացած ենք այդ կապերի խորացման վրա։ Մենք հասկանում ենք, որ դուք հատկապես հետաքրքրված եք Իրանի հետ հարաբերություններով, քանի որ աշխարհագրական տեսանկյունից, երբ դիտարկում ենք Հնդկաստանն ու Հայաստանը, ակնհայտ է, որ մենք ձգտում ենք խորացնել մեր կապերը։ Իհարկե, պետք է ուշադրություն դարձնենք նաև այն երկրներին, որոնք գտնվում են մեր միջև։ Եվ Իրանն, անկասկած, այն երկիրն է, որի հետ համագործակցությունը խորացնելու մենք մեծ հետաքրքրություն ունենք, այդ թվում՝ ձեր նշած եռակողմ ձևաչափում»,- ասել է ԱԳ նախարարը։

Նմանատիպ նյութեր

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...