Փորձում են «ջրել» պարգևավճարների թեման․ «Հրապարակ»

31 Հունվարի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Իշխանությունը երեկ հերթական նախընտրական հանդեսն էր բեմադրել, այս անգամ՝ խորհրդարանում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ, աշխատանքային քննարկում էր կազմակերպվել՝ Առողջապահության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) գործարկման ընթացքի վերաբերյալ։ Հրավիրել էին նաեւ ոլորտի պատասխանատու, Նիկոլ Փաշինյանի բենդին կից պարուհի Անահիտ Ավանեսյանին, որն ավելի քան երկու ժամ, ինչպես կոտրատվելով պարում է, այնպես էլ ներկայացնում էր, թե ինչ լավ բան են անում քաղաքացիների համար, թե որքան մարդ է համակարգի ներդրման պահից անվճար բուժօգնություն ստացել ապահովագրության ներդրման շրջանակներում եւ այլն։ Իշխող խմբակցությունից, սակայն, մոտ 2 տասնյակ մարդ էր ընդամենը ներկա։

Հանդեսը վարում էին ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, որոնք ներկա պատգամավորներին պարբերաբար դասատուի պես դիտողություն էին անում՝ զրուցելու, քննարկումը խանգարելու համար։ Իսկ Վահագն Ալեքսանյանը հրապարակում էր ֆեյսբուքյան որոշ օգտատերերի շնորհակալական գրառումները։ Կան տեղեկություններ, որ իշխանությունը փորձում է «ջրել» պարգեւավճարների թեման, ցույց տալ, որ միայն իրենք չեն օգտվում բյուջեից, օգտվում են նաեւ թոշակառուները, խոցելի խմբերը, որոնք առողջապահության ապահովագրությունից շահել են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 31․ 01․ 26

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Օգոստոսի 9-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում...

Հայաստանի համար «փոքր պետության» տեսիլքը կործանման ճանապարհ է․ քաղաքագետ

Հայաստանի համար «փոքր պետության» տեսիլքը կործանման ճանապարհ է․ քաղաքագետ

Հայաստանը կարող է ապագա ունենալ միայն մեծ ու հավակնոտ ծրագրերով, գրել է քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Հայաստանի համար «փոքր պետության» տեսիլքը կործանման ճանապարհ է։ «Փոքր պետություն» կարելի է կառուցել Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավ-արևելյան Ասիայում,...

Ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են

Ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին, դեպի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 38-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Mercedes GLS» մակնիշի և Երևանի բնակիչ...

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեր ընդհանուր շահերից են բխում․ Գերմանիայի ԱԳՆ

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեր ընդհանուր շահերից են բխում․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը գրառում է տարածել անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի վերաբերյալ, որը ապահովեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։...

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը։ «Ողբերգական դեպքերը բազմապատկվում են՝ պատճառ դառնալով քաղաքացիական զոհերի թվի շարունակական աճի, այդ թվում՝ երեխաների շրջանում: Կոչ եմ անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և երկու կողմերից...