Փլուզում՝ Արագածոտնի մարզում․ ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբ

11 Հունիսի, 2026

Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում  Հորդառատ անձրևի պատճառով Արագածոտնի մարզից դեպի Կոտայքի մարզ՝ Շենավան-Արագյուղ տանող ճանապարհի մոտ 16 մետր երկարությամբ՝ ժողովրդին հայտնի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, ճանապարհի փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ճանապարհի փլուզման հետևանքով երկաթե արգելապատնեշները հայտվնել են ձորում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, իբրև պաշտպանիչ պատնեշ կապել են ոստիկանական ժապավենով, իսկ ժամանած ճանշինը մոտ 50 մետր երկարությամբ տարբեր հատվածներում տեղադրել է քարեր։Կա վտանգ, որ ամեն պահի հնարավոր է ճանապարհի փլուզումը շարունակվի: Իսկ այդ հատվածով տրանսպորտային միջոցների շարժը բավականին շատ է, այդ թվում՝ բեռնատարների մասնակցությամբ։

Ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել է կառավարության ֆինանսավորմամբ, որն իրականացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից, ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը պետք է հրատապ «Ճանապարհային դեպարտամենտին» պարտավորեցնի բետոնե հենապատ կառուցեն այդ հատվածում, իսկ մինչ այդ տեղադրեն անհրաժեշտ անվտանգության պարագաներ, այդ թվում՝ լուսային, քանի որ եթե լույսով վարորդները նկատում են, որ ճանապարհը պետք է անցնեն զգույշ, ապա գիշերային ժամերին հնարավոր է վարորդները չկողմնորոշվեմ ու տեղի ունենան արտակարգ դեպքեր

Նմանատիպ նյութեր

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։ Ամերիաբանկը էքսպոյին կներկայացնի իր MyCar.am հարթակը և...

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «apa.az»-ը։ Նշվում է, որ հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ «Ադրբեջանական կողմը ներկա փուլում...

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Մի խումբ հասարակական և մշակութային կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որում նշվում է. Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...

Չզարմանաք, որ մի օր Հայաստանին ներկայացվի ռեպարացիաների պահանջ․ Քրիստինե Վարդանյան 

«Ութ տարին բավական երկար ժամանակ էր՝ ցույց տալու համար, եթե հայրենիքի համար գործելու մտայնություն և ծրագրեր կային։ Եթե ութ տարում չեն ցույց տվել և հակառակն են ցույց տվել, ես շատ-շատ կզարմանամ մեր՝ հրաշքների հավատալու այդ կարողության վրա,...