Փետրվարից ուժայիններին հայտնի դարձած անչափահասների բռնության դեպքով արել եք ոչինչ․ Քրիստինե Վարդանյան 

7 Մայիսի, 2026

Դուք, սովորաբար, երբ հարցը վերաբերում է օրինակ ընդդիմադիրներին, լինում եք շատ օպերատիվ, շատ կտրուկ, շատ նախաձեռնող, ի՞նչ եք նախաձեռնել, ի՞նչ կոնկրետ քայլեր եք իրականացրել այս ահասարսուռ դեպքի առիթով։ Այս հարցն այսօր՝ մայիսի 7-ին, Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ուղեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Այդ հարցին պատասխան չկա։ փոխարենը դուք ինձ ուզում եք հեգնել, չգիտեմ ինչ եք ուզում ասել, ասում եք՝ գիտե՞ք այդպիսի քանի հատ հանցագործություններ կա, ասում է՝ առցանց հանցագործություններ են իրականացնում։ Եթե կարծում եք՝ ես ձեզ չէի կարող հեգնել կամ ավելի կոպիտ հարցը ձևակերպել, սխալվում եք, ուղղակի հաշվի առնելով հարցի բնույթը, զգայնությունը, կարևոր էր պատասխանը, թե դուք ինչ եք ձեռնարկել: Իսկ պատասխանը գիտե՞ք ինչ էր փաստորեն, որ ոչինչ չեք արել, ոչինչ չեք արել, փետրվարից ուժայիններին հայտնի դարձած անչափահասների բռնության դեպքով արել եք ոչինչ:

Տիկին դատախազ, քանի՞ վայրկյան կտևեր ձեր աս ամբիոնին հայտնվելը, եթե որևէ տեղ չգիտեմ էլ հանկարծ ընդդիմադիրների առերևույթ քրեական օրենսգիրք խախտելու մասին տեղեկություն լիներ: Եթե երեկ իմ մասին հրապարակում լիներ, դուք այսօր հաշվետվության այստեղ չէիք գա, դուք կգայիք ինձ անձեռնմխելիությունից զրկելու։ Բա «задержка»-ն ինչո՞ւմն է, երբ հարցը վերաբերում է քաղաքացիներին», —  նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն

«Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն

Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։ Հայտնում են Մայր Աթոռից։ Վեհափառ Հայրապետն իր...

Երևանի հերթական սխալ հաշվարկը․ Վահե Դավթյան

Երևանի հերթական սխալ հաշվարկը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին։ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները...

Ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում այսօր՝ հոկտեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-ի գիշերը և կեսօրից հետո, 18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի...

Փեզեշքիանը կարևորել է Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը

Փեզեշքիանը կարևորել է Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը

Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Ընդգծվել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ դա վկայում է ՀՀ-Իրան...

Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է․ Ագնեսա Խամոյան

Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է․ Ագնեսա Խամոյան

Իրավական բեսպրեդելն ու անօրինականությունը որևէ մեկի համար նորություն չեն, բայց որ Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը ոչ ավել, ոչ պակաս՝ Քննչական կոմիտեն է, մի քիչ նորություն էր անգամ ինձ համար։ Այս մասին հայտնում է «Հայաստան»...