Փաստորեն, նա կրկին խոստովանեց, որ «սահմանազատում» կոչվածը եղել է ուժի սպառնալիքի ներքո. Արթուր Խաչատրյան

12 Մարտի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը
Երեկ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում Փաշինյանն ասաց․ «2024 թվականի մարտ–ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք»: Փաստորեն, նա կրկին խոստովանեց, որ «սահմանազատում» կոչվածը եղել է ուժի սպառնալիքի ներքո․ եթե չանեինք, կկորցնեինք անկախությունը։

Բա եթե պարտադրված է եղել, ուժի կիրառման սպառնալիքի ներքո է այդ ամեն ինչը կատարվել, էլ ինչո՞ւ է իրեն պարտադրված որոշումով այդքան հպարտ, ինչո՞ւ է էքսկուրսիաներ կազմակերպում դեպի այդ պատը, ինչո՞ւ է այն համարում հանրապետության հիմնական ձեռքբերում․․․․ Որովհետև ինքը չի ամաչում պատերազմը խաղաղություն, իսկ պարտությունը հաղթանակ կոչելուց։ Տեքստեր է ասում, որոնք ստեղծված աշխարհաքաղաքական բախման պայմաններում հաճելի են որոշ ուժերին՝ ակնկալելով ընտրություններին դրանց անթաքույց աջակցությունը։ Ներսում էլ ոչ սեր է մնացել, ոչ համերաշխություն, հույսը դրսի միջամտությունն է։

Ի դեպ, նկատեցիք, որ տենց էլ չասաց, թե ում ենթակա տարածք կարող էր դառնալ Հայաստանը։ Միգուցե՞ Կոտ դ՛Իվուարի։ Դե ասում էր, այդքան քաջ էր, թող լրիվ ասեր, թե Ադրբեջանն ում դրդմամբ Հայաստանի դեմ պատերազմ կսկսեր ու հետո իր «ավարը» կհանձներ այդ երրորդ կողմին։ Նույն լպրծուն ձևակերպումներն են ինչ «հիբրիդային պատերազմի» պարագայում․ մեր դեմ պատերազմ են սկսել, բայց չի ասում թե կոնկրետ ով։ Միգուցե Կաբո Վերդեն։ Վաղը որ հյուսիս գնա, կչքմեղանա, թե «ես Ռուսաստանի անունը չեմ տվել»։ Եվ իրոք, խոսել է «ռուսաստանաբնակ և բելոռուսամետ օլիգարխների» մասին։

Հ․Գ․ Մի օր պիտի նորից այդ պատին այցելության գնամ։ Տեսնեմ դեռ կա, թե՞ իրենց ասֆալտի նման պատն էլ է քանդվել․․․»։

Նմանատիպ նյութեր

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով...

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․ «Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների...