Փաշինյանն ու իր թիմակիցները գործում են քարոզչության ամենանենգ՝ «մեծ ստի» մեթոդով․ Ռոբերտ Ամստերդամ

23 Մայիսի, 2026

Միջազգային իրավապաշտպան, Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները գործում են քաղաքական քարոզչության ամենանենգ՝ «Մեծ ստի» (Big Lie) մեթոդով։
Նրանք հանրային դաշտ են նետում բացահայտ, աղաղակող անհեթեթություններ՝ իմ, Սամվել Կարապետյանի ընտանիքի և իրենց բոլոր քաղաքական հակառակորդների հասցեին, որպեսզի քողարկեն ընդամենը մեկ փաստ. Փաշինյանը ժողովրդավարական ընտրությունների պատմության մեջ բարձրագույն պաշտոնի համար առաջադրված վատագույն թեկնածուն է, որն իր քայլերով բացահայտ հարվածում է սեփական ժողովրդին ու եկեղեցու հիմքերին։
Մեր պատասխանը լինելու է իրավական, կոշտ ու անխուսափելի: Մենք թույլ չենք տալու, որ զրպարտությունն անպատժելի մնա. այս ստախոսները դատարանում խիստ պատասխանատվություն են կրելու՝ անկախ նրանից, թե որքան կկազմի նյութական փոխհատուցման չափը: «Մեծ ստի» ժամանակներն անցել են. մենք ամեն ջանք կգործադրենք իրավական դաշտում հակահարված տալու համար, իսկ ժողովուրդն իր վճիռը կկայացնի ընտրատեղամասերում»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Ուկրաինական ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով Մոսկվայի չորս օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, ևս 200-ը՝ հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան։ Այս մասին հայտնել է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը՝ հղում անելով Airports.Ru ագրեգատորի տվյալներին։ Նշվում է, որ...

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկրում «ժողովրդավարական գործընթացների վատթարացման պատճառով» այլևս չի ֆինանսավորում Վրաստանի կառավարությանը, սակայն...

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվել է հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է, որը և այն փակցնելու միջնորդություն էր...

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը հրապարակել է հոկտեմբերի 18-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․ ԺԱՄԸ 10:00 Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ Ապարանի Սուրբ Խաչ Բյուրականի Սուրբ Հովհաննես Կոշի Սուրբ Ստեփանոս...

Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ կբարեկարգվի Քըրք Քըրքորյան փողոցը

Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ կբարեկարգվի Քըրք Քըրքորյան փողոցը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Գյումրի քաղաքի տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Գյումրի քաղաքին նվեր ունի․ բարեկարգվելու է քաղաքի Քըրք Քըրքորյան փողոցը։ «Կան նոր ծրագրեր,...