Փաշինյանն ու Ալիևը կրկնեցին Զելենսկու սխալը. Սարդար Ջավանի

10 Օգոստոսի, 2025

Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոնե մի փոքր մտածեին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Կովկասյան տարածաշրջան ներքաշելու իրենց որոշման հետևանքների մասին, նրանք երբեք չէին տրվի արկածախնդիր Թրամփի խորամանկություններին: Այս մասին ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական ղեկավարի տեղակալ, գեներալ Սարդար Ջավանին:

«Այս երկուսը կրկնել են նույն սխալը, որը Զելենսկին թույլ տվեց, և այս սխալը կարող է նմանատիպ հետևանքներ ունենալ նրանց և իրենց երկրների համար։ Ակնհայտ է, որ Իրանը, Ռուսաստանը և Հնդկաստանը անտարբեր չեն մնա այս կործանարար իրադարձության նկատմամբ», — ընդգծել է նա։

Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:

Նմանատիպ նյութեր

Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA

Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA

Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի՝ նոյեմբերի 10-ին անազատության մեջ արձանագրված հանկարծամահության դեպքը քննող Քննչական կոմիտեն գործի անկախ և զերծ մնա...

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը մեղադրվում է նույն մարզի մի շարք դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց նրանցից կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Վարչության պետի, ինչպես նաև 4...

Ղարաբաղի համար պատասխանատվությունը Երևանը փորձում է բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ խորհրդի նախագահ

Ղարաբաղի համար պատասխանատվությունը Երևանը փորձում է բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ խորհրդի նախագահ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում գործել է խստորեն կանոնադրական փաստաթղթերին համապատասխան, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ Երևանն անհիմն է...

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...

ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների որոշումը որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. Մատվիենկո

ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների որոշումը որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. Մատվիենկո

Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը, և Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ իշխանությունների կայացրած ցանկացած որոշում չի ազդի միավորման կայունության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝...