Փաշինյանին կանչել են բացատրության. «Հրապարակ»

15 Հուլիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել, ապա՝ Փարիզ, հանդիպելու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Մակրոնի հետ: Այցն անսպասելի է եղել նաեւ ՔՊ-աններից շատերի համար, քչերն են իմացել դրա մասին։ Որոշ տեղեկություններով, հրատապ այցը Բրյուսել պայմանավորված է եղել օրեր առաջ Աբու Դաբի այցով եւ այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններով։

Ասում են՝ Բրյուսելից են կանչել Փաշինյանին, որ ներկայացնի, թե ինչպես ստացվեց, որ ամիսներ, տարիներ շարունակ հավաքական Արեւմուտքի քավորությամբ պայմանագրի ստորագրումը գլուխ չեկավ, իսկ ԱՄՆ միջնորդությունը կարծես արդյունք է տալիս, եւ համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Եվ նա, որպեսզի չնեղացնի ԵՄ-ին, հանձն է առել ավարտին հասնել Ռուսաստանին տարածաշրջանից վերջնականապես դուրս մղելու ծրագիրը։

Ուշագրավ է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ եւս նշվում է այդ մասին․ «Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին եւ միջամտությանը, ապատեղեկատվությանը եւ կիբերսպառնալիքներին, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ… Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»։

Ինչպես նաեւ՝ «Նախագահ Կոշտան եւ նախագահ ֆոն դեր Լայենը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` սերտ համագործակցության եւ պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար»: Խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին է, իսկ դրանց շրջանցումը կարող էր նպաստել մեր տնտեսությանը եւ մեր տնտեսվարողներին եկամուտներ ապահովելուն:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան

Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան

Թուրքիան Հարավային Կովկասով անցնող և տարածաշրջանը թուրքական տարածքին կապող Միջին միջանցքը համարում է միջազգային առևտրային ու տրանսպորտային կապերի զարգացման առանցքային տարրերից մեկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է...

Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան

Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․ «Ադրբեջանին՝ առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ իրավական հարթությամբ իբր տարածքային հավակնությունները բացառելու համար։ Հիմար չեն և լավ հասկանում են, որ օրինակ՝ Արցախի ազատագրման պայքարն...

Սատարելով՝ խանգարենք

Սատարելով՝ խանգարենք

Ընդդիմության համախմբման գործընթացը քանի միս ու արյուն է ստանում, իշխանությունը արտաքուստ հանգստություն ցուցաբերելով, այնուամենայնիվ, դիմում է տարիներով փորձված և անթերի աշխատող մեթոդին. տարբեր ձևերով՝ ուղիղ կամ միջնորդավորված, ընդդիմությանը սատարելու...

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը կընդգրկվեն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում։ Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-ին...

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է 12-օրյա պատերազմից հետո հակաօդային պաշտպանության համակարգերի արագ զարգացման և նոր ռազմական մշակումներ ներկայացնելու ծրագրերի մասին։ Այս մասին Թեհրանում՝ կորպուսի օդատիեզերական ուժերի շաբաթվան...