«Ի՞նչ է նշանակում լավ բանակցված փաստաթուղթ։ Հայաստանն առաջարկներ է ներկայացում, Ադրբեջանը ոչ մի առաջարկի հետ չի համաձայնվում։ Ինքը պահանջներ է ներկայացնում, այս իշխանությունները համաձայնվում են։ Սա խայտառակ թուղթ է, Ադրբեջանի բոլոր պահանջները մեջն են, Հայաստանի որևէ խնդրանք, աղաչանք, պաղատանք հաշվի առնված չէ։ 4 ժամ Արարատ Միրզոյանին հարցրեցին՝ մի կետ նշի, որ Հայաստանն առաջարկել է, Ադրբեջանը համաձայնվել է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Մանրամասն՝ տեսանյութում:
ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը
Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...





