Փաշինյանի նպատակը եղել է պարտությունը․ ինչ ցույց տվեց Իրանը. politik.am

22 Հունիսի, 2026

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը, Արցախում իրենց առաջնորդությամբ արձանագրված աղետալի պարտությունը հիմնավորելու համար, մշտապես հիշատակում են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերի տարբերությունը։ Նրանք պնդում են, թե մեր պարտության գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ Ադրբեջանը Հայաստանից շուրջ երեք անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ուներ։ Նրանց հավաստմամբ՝ այսօր Հայաստանի բանակն ավելի լավ վիճակում է, քանի որ պետությունը զգալիորեն մեծացրել է ռազմական ծախսերը։ Գրում է politik.am-ը:

Սակայն որքանո՞վ է ռազմական բյուջեի չափը որոշիչ բանակի հզորությունը գնահատելու հարցում։ Որպեսզի քննարկումը լինի հնարավորինս օբյեկտիվ, եկեք դիտարկենք ԱՄՆ-ի և Իրանի օրինակը և հասկանանք, թե իրականում որքան մեծ է ռազմական ծախսերի դերը։

2025 թվականին ԱՄՆ-ի ռազմական ծախսերը գերազանցել են 920 միլիարդ դոլարը, մինչդեռ Իրանի ռազմական ծախսերը պաշտոնապես կազմել են 7,4 միլիարդ դոլար։ Անկախ մասնագետների գնահատմամբ՝ Իրանի իրական ռազմական ծախսերը կարող են հասնել մինչև 23 միլիարդ դոլարի։ Այսինքն՝ նույնիսկ այդ գնահատականն ընդունելու դեպքում ԱՄՆ-ի ռազմական բյուջեն ավելի քան 40 անգամ գերազանցում է Իրանի ռազմական ծախսերը։

Այդպիսի հսկայական անհամաչափության պայմաններում Իրանը կարողացավ երկար ժամանակ դիմադրել ԱՄՆ-ի ճնշմանը և ստեղծել մի իրավիճակ, որտեղ Վաշինգտոնը ստիպված եղավ քննարկել Թեհրանի համար ընդունելի պայմաններով լուծումների տարբերակներ։ Սա, իհարկե, չի նշանակում, թե բոլոր խնդիրները լուծված են կամ Իրանը հետագայում մարտահրավերների չի բախվելու։ Սակայն այս օրինակը առնվազն ցույց է տալիս, որ ռազմական ծախսերի մեծ տարբերությունը ինքնին չի երաշխավորում հաղթանակ։ Բանակի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն ֆինանսական ռեսուրսներով, այլև ռազմավարությամբ, կառավարման որակով, քաղաքական կամքով, հասարակության համախմբվածությամբ և պայքարելու պատրաստակամությամբ։

Մի բան, սակայն, ակնհայտ է. Փաշինյանն ու ՔՊ-ն 2020 թվականին և դրանից հետո նույնպես ունեցել են հստակ նպատակներ և դրանց իրականացման համար գործադրել են իրենց ամբողջ ներուժը։ Այդ նպատակը եղել է պարտությունը ու նրանք հասել են դրան։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...