Փաշինյանի հեռացումը ազգային անվտանգության հարց է դարձել. Իշխան Սաղաթելյան

21 Սեպտեմբերի, 2025

Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքն ամբողջությամբ․

Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ ընկերներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրը։

Մեր անկախությունը և պետականությունը , մեր ազգի դարավոր պայքարի ու զոհաբերության արդյունքն է։

Վերջին տարիներին մենք անկախության օրը նշում ենք մեր ինքնիշխանության ու ինքնության դեմ աննախադեպ արշավի պայմաններում։

Այսօր մեզ փորձում են համոզել, որ մենք ազգային նպատակ և տեսլական չունեցող ազգ ենք, մեր անկախ պետականությունը պետք է միայն կուշտ ստամոքսի, հարկեր մուծելու կամ տոնակատարություններին մասնակցելու համար։
Արդյո՞ք Ավարայրում, Սարդարապատում, Արցախյան ազատագրական պայքարի, 44 օրյա պատերազմի ընթացքում մեր ժողովուրդը պայքարում էր կենցաղային հարցերի համար։
Բնականաբար Ո՛չ:
Մեր պայքարը եղել է ինքնության համար, մեր հող ու ջրի, մեր լեզվի ու մշակույթի, մեր եկեղեցու համար։
Մեր պայքարը եղել է հայ լինելու ու հայ մնալու համար։
Կա պարզ ճշմարտություն․ միայն հայկական պետությունն է, որ կարող է պաշտպանել մեր ինքնությունը և հայ մարդու անվտանգությունն ու բարեկեցությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեզ պարտադրում են կեղծ հակադրություն՝ իբր գոյություն ունի «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան»։ Բայց դա մտացածին հակադրություն է։ Որևէ վեճ չկա պատմական և իրական Հայաստանի միջև։

Պատմական Հայաստանը հենց մեր իրականությունն է։ Այն մեր անցյալն է, որ մեզ տվել է անկախություն։ Այն մեր պատմությունն է, որ մեզ պարտավորեցնում է կերտել ապագա։
Իրական Հայաստանը մեր պատմական Հայաստանի շարունակությունն է՝ մեր պայքարի արդյունքում ստեղծված պետությունը, մեր ինքնության պաշտպանն ու ապագայի երաշխիքը։
Իրական Հայաստանին հակադրել պատմականին՝ նշանակում է որդուն հակադրել հորը։

Իրական ինքնիշխան Հայաստանը՝ հայկական Հայաստան է։

Իրական Հայաստանը չի կարող զուրկ լինել պատմությունից։

Իրական Հայաստանում չի կարող թիրախավորվել Հայ Առաքելական Եկեղեցին։

Իրական Հայաստանում չի կարող ուրացվել Հայոց ցեղասպանության փաստը։

Իրական Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը։

Իրական Հայաստանում ոչ մի պետության պահանջ չի կարող ավելի բարձր լինել, քան մեր անկախության հռչակագիրը։

Ուրեմն այն, ինչ մեզ մատուցում է այս վարչախումբը, իրական և ինքնիշխան Հայաստանի կոնցեպտ չէ։

Այն իրականում Ադրբեջանի պատկերացրած Հայաստանի մոդելն է՝ փոքր,թույլ, հանձնված և պարտված։

Հայաստան, որի բնակիչները զրկված են և՛ հիշողությունից, և՛ ազգային դիմագծից։

Մինչդեռ իսկական, իրական Հայաստանը հզոր պետությունն է․ պետություն, որը հիշում է իր անցյալը և կարողանում է պաշտպանել իր իրավունքները։

Սիրելի ներկաներ

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց է Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու իր մտադրության մասին:
Այս հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է․ որ ինքը ոչ միայն կործանել է Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։

Դա Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագրի ավարտն է ,որը Նիկոլի ռեժիմը փաթեթավորելու է «Չորրորդ Հանրապետություն» մոդելի տակ

Նրանց պատկերացրած նոր հանրապետության մոդելը հետևյալն է ՝

• պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը,
• պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր պատմամշակութային ժառանգությունից,իր ժողովրդի հավաքական իրավունքներից
• պետություն, որն պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանի և Թուրքիայի կամքից։
այս հրեշավոր ծրագիրը իրականություն կդառնա ,եթե Փաշինյանը վերարտադրվի և հանրաքվեով փոխի սահմանադրությունը՝ փորձելով ժողովրդին դարձնել իրեն հանցակիցը:

Սա մարտահրավեր է մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին:
Այս մարտահրավերը՝ իբրև գոյաբանական վտանգ, պահանջում է համազգային և համահայկական պատասխան։

Մենք այդ մարտահրավերը ընդունում ենք՝ ստանձնելով մեր բաժին պատասխանատվությունը և պատրաստ ենք այդ կարևոր ճակատամարտին։

Մինչ այդ մենք պետք է ձևավորենք համազգային «ՈՉ»-ի ճակատ՝ բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր գիտեն, որ՝
• անցյալն ուրանալով ապագա չես կառուցի,
• քո իրավունքներից հրաժարվելով ու անընդհատ զիջելով խաղաղություն չես ունենա,
• ինքնությունից հրաժարվելով երջանիկ չես ապրի։
այդ ճակատը ը ունի հստակ անելիք և ասելիք , համատեղ ուժերով ,արդյունավետ մեխանիզմներով, բացահայտել իրականությունը ՝անընդհատ և անդադար, հնարավոր ձևերով ներկայացնել Փաշինյան–Ալիև ծրագրի մանրամասները։ Ժողովրդին ցույց տալ, որ խաղաղության ու «իրական Հայաստանի» անվան տակ նրանք կազմալուծում են հայկական պետականությունը։
Բացահայտել Փաշինյանի ծրագիրը, ցույց տալ դրա հետևանքները նշանակում է՝ նրան զրկել այն խաղաթղթից, որով պատրաստվում է վերարտադրվել։
Ասել եմ և շարունակում եմ պնդել ,որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքներից մեկը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն է,հետևաբար նրա հեռացումը կամ վերատադրության կանխում ազգային անվտանգության հարց է:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անկախությունը միայն փաստաթուղթ չէ․ այն առաքելություն է։

Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ։Հայաստան միայն ՀՀ քաղաքացիների հայրենիքը չէ , այլ ողջ հայ ժողովրդին է: Հայկական Սփյուռքը մեր համաշխարհային հենարանն է։
Պատերազմը, պարտությունը անգամ Ցեղասպանությունը դատավճիռ չեն հանձնվելու համար , եթե պատրաստ ես պայքարել։
Մեր հավատքը, եկեղեցին, պատմամշակութային ժառանգությունը,մեր հիշողությունը կամ բիբլիական Արարատը ոչ թե սպառնալիք են, այլ արժանապատիվ ապագայի միակ երաշխիքը։
Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն ։

Սիրելի՛ ընկերներ

Այսօր մենք ոչ միայն տոնում ենք մեր անկախության օրը, այլև այս խորհդանշական վայրում, առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ վերհաստատում ենք մեր ուխտը ՝ պաշտպանելու մեր անկախությունն ու ինքնությունը, վերհաստատում ենք մեր կամքը անկախ,ինքնիշխան ,ժողովրդավարական և իրավական պետություն կերտելու:

Արամ Մանուկյանը և մեր նախնիները մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, համարձակ և աննահանջ պայքարել համազգային նպատակների համար:

Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը։

Փա՜ռք մեր ժողովրդին։

Փա՜ռք անկախության համար ընկած բոլոր նահատակներին

Նմանատիպ նյութեր

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

«Չի կարելի ամբողջ մեղքը բարդել Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Մինչդեռ Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը»։ Ադրբեջանի պետական AZƏRTAC գործակալությունը հայտնում է, որ այս մասին նախագահ Իլհամ Ալիևը...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը։ ԹԵՄԱ․- 2027 թ. հունվարի 1֊ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում, ինչպես նաև...

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Այս մասին հայտնել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և...

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. 1. պետություն չի...

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...