Փաշինյանի արտգործնախարարը դարձյալ խոսեց Մինսկի խմբի լուծարման մասին

Ապր 16, 2025

«Մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում՝ ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ, օրինակ»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ Հայաստան այցելած Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Ադրբեջանի պահանջին։

«Հետևաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա և կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված հակամարտության ստորագրված համաձայնագրի պարագայում: Այդ պատճառով կողմ ենք և բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին»,- ասաց Միրզոյանը։

Մանրամասն՝ տեսայութում։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով

Ամերիկյան կողմի հետ քննարկում ենք Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման։ Այս մասին «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք...

Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել

Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել

Թուրքիայի Չանաքքալե-Էզինե մայրուղում խոշոր վթար է տեղի ունեցել. ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարի և ուղևորատար մեքենայի։ Այս մասին հաղորդում է Cumhuriyet-ը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, 20-ը՝ վիրավորվել։ Թուրքիայի արդարադատության...

«SA Foundation» հիմնադրամը Մայիսի 9-ի հաղթանակներին նվիրված մի շարք միջոցառումներ է անցկացրել

Հայ գործարար Սերգեյ Ասլանյանի «SA Foundation» հիմնադրամի աջակցությամբ Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Միջոցառումների...

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ Գերմիանիայի հաղթանակը Հայրենական պատերազմում Հայաստանին ավելի ձեռնտու էր

«Մեզ համար ամենածանր միֆերից մեկը դա Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից»,- Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ...