«SA Foundation» հիմնադրամը Մայիսի 9-ի հաղթանակներին նվիրված մի շարք միջոցառումներ է անցկացրել

12 Մայիսի, 2025

Սերգեյ Ասլանյանի ղեկավարած «SA Foundation» հիմնադրամի աջակցությամբ Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։

Միջոցառումների մեկնարկը խորհրդանշական էր՝ «Իմ Բալիկ», «Տուն-Տունիկ» և «ԽՈԽԱ» մանկապարտեզներին տրամադրվել են գրասենյակային սարքավորումներ, տեղադրվել է մանկական սահանք, մեկ այլ մանկապարտեզում էլ երաժշտական սենյակի վերանորոգման աշխատանքներ են։

Նշված երեք մանկապարտեզներն էլ Երևանում բացվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից մեկ նպատակով՝ հայ մանուկներին դաստիարակել հայկական արժեհամակարգով, որպեսզի կրկին հաղթանակներ կերտվեն։

Մայիսյան հաղթանակներին նվիրված անց է կացվել նաև «Ի՞ՆՉ, Ե՞ՐԲ, ՈՐՏԵ՞Ղ» ինտելեկտուալ խաղի մրցաշար, որին մասնակցել է 30 թիմ, ընդհանուր շուրջ 150 մասնակցով։

Մրցաշարի կազմակերպիչների խոսքով՝ քանի որ տոնը և՛ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին է նվիրված, և՛ Շուշիի ազատագրմանը, որոշվել է խաղն էլ կիսել 2 փուլի։ Դրանցից մեկը անցկացվել է ռուսերեն լեզվով՝ Հայրենականին նվիրված որոշ հարցերով, երկրորդն էլ՝ հայերենով, որտեղ հարցերը նվիրված էին հիմնականում Արցախին և Արցախի ազատագրմանը։

Հիմնադրամի կողմից նվերներ են ստացել մրցաշարի լավագույն գիտակները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...