Փաշինյանի արտգործնախարարը դարձյալ խոսեց Մինսկի խմբի լուծարման մասին

16 Ապրիլի, 2025

«Մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում՝ ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ, օրինակ»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ Հայաստան այցելած Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Ադրբեջանի պահանջին։

«Հետևաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա և կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված հակամարտության ստորագրված համաձայնագրի պարագայում: Այդ պատճառով կողմ ենք և բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին»,- ասաց Միրզոյանը։

Մանրամասն՝ տեսայութում։

Նմանատիպ նյութեր

ՀՀ բանակում սպորտային համազգեստ հագնում են. սա նորություն չէ. ՊՆ-ն պարզաբանումը

ՀՀ բանակում սպորտային համազգեստ հագնում են. սա նորություն չէ. ՊՆ-ն պարզաբանումը

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցցանցերի որոշ օգտատերեր իրազեկ չլինելու պատճառով քննարկում են զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ զինված...

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի շրջափակումը։ Այս մասին գրում է Reuters-ը։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն պետք է հայտարարի խնդիրը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու իր մտադրության մասին, պաշտոնականացնի դա և համաձայնեցնի...

«Ընդունվել է ի գիտություն». Ռուբինյանը պատասխանել է Վարդանյանի՝ ԱԺ պատգամավորական պատվիրակության Բաքու մեկնելու առաջարկին

«Ընդունվել է ի գիտություն». Ռուբինյանը պատասխանել է Վարդանյանի՝ ԱԺ պատգամավորական պատվիրակության Բաքու մեկնելու առաջարկին

Նախորդ քառօրյայում՝ սեպտեմբերի 15-ին,առաջարկ-հայտարարություն էի արել. Նպատակն էր ձեւավորել ԱԺ պատգամավորական պատվիրակություն եւ մեկնել Բաքու։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Նույն օրը պաշտոնական...

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին. ՏԱՍՍ

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին. ՏԱՍՍ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության մասնակցության ընդառաջ այս մասին...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել մեր խնդրանքին. Լավրով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել մեր խնդրանքին. Լավրով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել Բուչայում տեղի ունեցած, այսպես կոչված, սադրանքի ժամանակ զոհված մարդկանց ցուցակը հրապարակելու խնդրանքին, հայտարարել է Լավրովը։ Նախարարը հիշեցրել է, որ այդ խնդրանքով ամեն տարի դիմել է Գուտերեշին, իսկ վերջերս նրան ուղարկել...