ԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան

10 Օգոստոսի, 2025

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր «դուր չի գա» ոչ Մոսկվային, ոչ էլ Կիևին, հաղորդում է Reuters-ը։

Ըստ նրա, ԱՄՆ-ն ձգտում է կարգավորման, որն ընդունելի կլինի երկու երկրների համար։ «Ե՛վ ռուսաստանցիները, և՛ ուկրաինացիները, հավանաբար, ի վերջո դժգոհ կմնան», — ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Պուտինի, Զելենսկու և Թրամփի միջև բանակցությունների կազմակերպման ուղղությամբ, սակայն նա չի կարծում, որ Պուտինի համար արդյունավետ կլինի Զելենսկու հետ հանդիպել՝ նախքան Թրամփի հետ զրույցը։

«Հիմա այն փուլում ենք, երբ փորձում ենք մտածել ժամանակացույցի մասին, թե երբ կարող են այս երեք առաջնորդները նստել և քննարկել հակամարտության դադարեցումը», — ասել է նա։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...