Փաշինյանը փորձում է նախագահ Քոչարյանի առողջական վիճակը ամենագռեհիկ ու ստոր ձևերով մանիպուլացնել․ Սողոյան

14 Սեպտեմբերի, 2026

 

«Առողջական վիճակի մասին. իհարկե, որքան էլ պարոն նախագահը չի սիրում, որ այս հարցը բերվում է առաջին պլան, որքան էլ մեր կառավարության ղեկավարը փորձում է դա ամենագռեհիկ, ամենաստոր ձևերով մանիպուլացնել… այդ շահարկու՛մ… շահարկում չասեմ, այդ պատճառաբանությունները, պետք է ասեմ հետևյալ իրողությունների բազային մակարդակը։

Նաև իմ ներգրավման հիմնական առանցքը դարձավ այն պահը, երբ փաստաբանական թիմի քննարկումների ընթացքում տեսա բժշկական փաստաթղթերը, էպիկրիզներն ու հասկացա, որ այստեղ խնդիր կա։ Իհարկե, բուն կալանավորման օրվա իրավիճակի համեմատությամբ, նախագահ Քոչարյանի առողջական վիճակն այժմ լավ է, նորմալ է, չնայած նրան, որ ցուցված է լինել սրտաբանի հսկողության տակ, երկու ստենտավորումից հետո ձերբակալման օրն ունենալ հիպերտոնիկ կրիզ և այլն։

Չեմ ուզում շատ մանրամասների մեջ խորանալ՝ հաշվի առնելով պարոն նախագահի դիրքորոշումը, բայց լավագույն ցուցիչը, որը ցույց էր տալիս, թե ինչպիսին էր նախագահ Քոչարյանի առողջական վիճակը նրան կալանավորելու օրը, այն էր, որ հենց ձերբակալումից և հոսպիտալացումից հետո, երբ 24 ժամը լրանում էր, նրա վիճակը թույլ չէր տալիս շարունակել դատական պրոցեսը։ Իրավապահները ստիպված եղան երկրորդ անգամ ձերբակալման որոշում կայացնել, քանի որ առաջին ձերբակալումից անցել էր 24 ժամ։ Երկրորդ անգամ կայացրեցին այդ որոշումը․ ամբողջ գիշեր շտապօգնության մեքենան գտնվում էր դատական նիստերի դահլիճի կողքին, և մենք շուրջ երկու-երեք անգամ բավական երկար ժամանակով ընդմիջում հայտարարեցինք, որպեսզի կարողանայինք իրավիճակը ստաբիլիզացնել ու նոր շարունակել»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...