Փաշինյանը պատարագների շարքով ձևավորում է զուգահեռ իրականություն. Հակոբ Բադալյան

24 Նոյեմբերի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երբ Հովհաննավանքում պատարանգների առնչությամբ լայնորեն դիտարկվում էր այն, որ քիչ մարդիկ են հավաքվում, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ապահովել բազմամարդություն, ես տեսակետ եմ արտահայտել, որ պետք չէ «խաբվել» թվաքականի հանգամանքի:

Կարծիք եմ հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը չի դնում շատ մարդ հավաքելու խնդիր: Եթե նա ցանկանա, ապա կասկածից վեր է, որ իր մասնակցությամբ պատարագներին կհավաքի մի քանի անգամ ավելի մարդ: Դրա ռեսուրսը նա հաստատ ունի:

Բայց Փաշինյանը պատարագների շարքով դնում է բոլորովին այլ խնդիր: Նա ձեւավորում է զուգահեռ իրականություն: Նրա համար հարցը պատարագներին իր հետ մասնակցողների քանակը չէ, այլ հենց պատարագների քանակը, պատարագների շարքը, որով նա ձեւավորում է Մայր Աթոռին զուգահեռ իրականություն:

Որքանով է ստացվելու դա, հարցի մյուս կողմն է: Բայց, նա հետեւողական գնում է դեպի այդ իրականության ձեւավորում: Ընդ որում, գուցե ինքն էլ առանձնապես մեծ պատկերացում չունի, թե ինչ է անելու հետո: Բայց այժմ նրա արածը կարծես թե բավականին հստակ է՝ եկեղեցու դաշտում ձեւավորել զուգահեռ իրականություն: Գուցե հետո արդեն կմտածի, կամ ընթացքում կմտածի, թե ինչ անել այդ իրականության հետ:

Հետեւաբար, Մայր Աթոռի ինստիտուցիոնալ գերակայության մասին հոգ տանող որեւէ խմբի խնդիրը այդ զուգահեռ իրականության ձեւավորմանը հակազդելն է: Իհարկե, գուցե այդ հարցում օժանդակ գործոն է «սակավամարդ պատարագների» լուսանկարային սոցցանցային արշավը: Բայց, դա կարծում եմ օժանդակ, եւ ոչ բավարար միջոց է, որովհետեւ, կրկնեմ՝ Փաշինյանն ինքը բոլորովին չի դրել շեշտադրում թվաքանակի վրա, թե բուն, թե ինֆորմացիոն-քարոզչական առումով»:

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...