Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ․ «Ժողովուրդ»

18 Դեկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզը» շատերի կողմից ընկալվում է ոչ միայն որպես եկեղեցական բարեփոխումների առաջարկ, այլև որպես եկեղեցուն իշխանական վերահսկողության տակ վերցնելու քաղաքական սցենար։

Փաշինյանի ներկայացրած քայլերի հաջորդականությունը հստակ է․ նախ՝ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, ապա Կանոնագրքի ընդունում՝ բարեվարքության, ֆինանսական թափանցիկության, ապաքաղաքականության և հարկային համապատասխանության պահանջներով, և վերջում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր ընտրություններ։

Թեև գործընթացը ձևակերպվում է որպես եկեղեցու ինքնանորոգում, կառավարության «խորհրդատվական աջակցությունը» փաստացի ներգրավում է պետությանը եկեղեցու ներքին կառավարման մեջ։

Քաղաքական շրջանակներում շրջանառվում է կարծիք, որ Վեհափառ Գերագին Բ-ի հեռացման դեպքում, ըստ գործող կարգերի, տեղապահ կարող է դառնալ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։ Այդ համատեքստում ուշադրության է արժանանում այն հանգամանքը, որ վերջինիս ապօրինի գույքային հարցերով դատական գործընթացները փակվել են, իսկ դատախազությունը խուսափում է հրապարակային պարզաբանումներից։

Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ իշխանության նախընտրելի թեկնածուն կարող է դիտարկվել Ամերիկայի թեմի առաջնորդը՝ արդեն նոր կանոններով կազմակերպվող ընտրությունների միջոցով։ Իսկ մինչ այդ, Փաշինյանի Կճոյանին տեղապահ կդարձնի:

Նմանատիպ նյութեր

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների...

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի...