Փաշինյան, քո երաշխիքով ապառիկով ֆեն հնարավոր չէ գնել, ուր մնաց՝ ադրբեջանցիների դեմն առնել․ Մուրազի 

23 Մայիսի, 2026

«Այսօր ուզում եմ խոսել այս իշխանությունների ստի ու կեղծիքի մասին, որը տարածում են այս օրերի ընթացքում։

Այս իշխանության ամենաթքոտ ներկայացուցիչը՝ Ալեն Սիմոնյանը օրերս հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ օգոստոսի 8-ի հայտնի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանն այլևս չի բարձրացնում այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը։

Ես ասում եմ՝ Ալե՛ն, ստում ես։

Որովհետև վերջին անգամ Ալիևը ամենաբարձր մակարդակով դեկտեմբերի 5-ին՝ օգոստոսի 8-ից չորս ամիս անց, խոսել է այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին։ Դրանից հետո այս ամիս տեղի է ունեցել այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» համաժողով, որին մասնակցել են ոչ միայն ադրբեջանցի պատգամավորներ, այլ նաև պատգամավորներ Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ։

Այսինքն՝ իրենք այս իրականությունը թաքցնում են, որպեսզի հունիսի 7-ից առաջ մեր հայրենակիցները, չզգալով այդ վտանգը, շարունակեն մնալ խաբեության մեջ։

Հիմա այս իշխանության ամենաստախոս ներկայացուցչի մասին գիտե՞ք ով է։ Նիկոլը՝ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը երեկ կամ առաջին օրը ասում էր՝ «Ես երաշխիք եմ տալիս, որ ադրբեջանցիները չեն վերադառնա Հայաստան»։

Դուք հավատո՞ւմ եք, ժողովուրդ։

Նիկոլ Փաշինյան, քո երաշխիքով ապառիկով ֆեն հնարավոր չէ գնել, ուր մնաց՝ ադրբեջանցիների դեմն առնել»,- այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Արմավիրում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին գրում է Ազատությունը։...

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկանում են ԿԳՄՍՆ-ից։ Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարշավյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարշավյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարշավյան փողոցում, մասնավորապես` Վարշավյան 3 հասցեից մինչև Վարշավյան 2 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը ճանապարահահատվածի...

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

  Նիկոլը իշխանության եկավ՝ շահարկելով Սաշիկի 50/50-ը։ Սաշիկի գործոնը դարձավ Հայաստանում իշխանափոխության հիմքերից մեկը։ Սրանք եկան ու սկսեցին սկզբում այնպես անել, որ որոշ բիզնեսներ փակվեցին։ Հետո սկսեցին խլել բաժնետոմսեր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից, Լիդիան...

2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված...