Փաշա Զադեն փորձում է ուղղակի խափանել որևէ ձևաչափով իր հետ Վեհափառ Տիրոջ հնարավոր հանդիպումը. Գևորգ Դանիելյան

26 Նոյեմբերի, 2025

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր  Գևորգ Դանիելյանը գրել է. «Փաշա Զադեն Հայ Եկեղեցու հանդեպ ագրեսիվ կեցվածք դրսևորելու հրահանգը խիստ հետևողականորեն կատարելով (արդեն հասցրել է չորս անգամ հրապարակավ զրպարտանք հնչեցնել), հետապնդում է ոչ միայն հեռահար, այլև կոնկրետ իրավիճակային նպատակներ, որոնցից առաջնահերթը հատկապես՝ շինծու դատավարության զոհ հայ ռազմագերիներին առնվազն այս փուլում, այն էլ Հայ Եկեղեցու միջնորդությամբ հանձնելու հնարավորությունը ամեն գնով բացառելն է:
Ուստի տքնում է ուղղակի խափանել որևէ ձևաչափով իր հետ Վեհափառ Տիրոջ հնարավոր հանդիպումը: Իհարկե, խիստ մտահոգված են նաև Արցախի թեմը պահպանելու, Հայոց ցեղասպանության և նմանաբնույթ այլ առանցքային հարցերի առնչությամբ Վեհափառ Տիրոջ և Մայ Աթոռի դիրորոշումներով: Սրանք ոչ թե բացառում են իրական փոխշահավետ բարեկամությունը, այլ առավել կայուն, ազնիվ և երկարատև հարաբերությունների անփոխարինելի գրավական են:
Ինձ վիճակվել է ներկա լինել վերջին շրջանում Կիրիլ Պատրիարքի մոտ Վեհափառ Տիրոջ և Փաշա Զադեի բոլոր եռակողմ հանդիպումներին, որոնց ողջ ընթացքում արտաքուստ ագրեսիվ այդ հոգևոր առաջնորդը ակնհայտ վերածվում էր ինքնուրույն դեմք ու միտք չունեցող սովորական կատարածուի:
Ինչևէ, բոլոր այդ հանդիպումներն արդյունք են տվել, ինչն ընդունված չէ լուսաբանել, շատերն առանց այդ էլ են հասկացել:
Աստված պահապան Հայ Եկեղեցուն …»:

Նմանատիպ նյութեր

Կարող ենք արտահերթ ընտրություններ անել․ Փաշինյանը՝ Սահմանադրության հանրաքվեի հնարավոր տապալման մասին

«Սահմանադրության հետ կապված ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Եվ պիտի ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, որովհետև ես...

Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25

Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25

Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով։ Այս մասին հաղորդում է ԲելՏԱ-ն։ Գործակալության տեղեկություններով՝ փոխանակումը տեղի է ունեցել «Նովայա Գուտա» անցակետում։ Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել...

Բա ո՞նց ա, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ իրենց լոլիկն ավելի էժան․ Փաշինյան

  «Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի...

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ Սևանա լճից ձկան որսի առավելագույն թույլատրելի չափաքանակն ավելացվել է ևս 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Որոշման արդյունքում լճում ամբողջ ձկնորսական շրջանի համար սիգի...

Պատմության մեջ առաջին անգամ է․ Փաշինյանը գտավ ԵԱՏՄ-ից հեռացվելու դրական կողմը

  «Իրավաբանական վերլուծությունը ակնհայտ է, և այդ զեկույցում էլ կա, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին դուրս հանելու կազմակերպությունից: Իմիջիայլոց, նման հնարավորություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:...