Փարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով

7 Ապրիլի, 2026

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով։

Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի համադրող կազմն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով.

«Ապրիլի 11-12-ը Փարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որը միտված է լինելու վերջին տարիներին հայությանը ցնցած աննախընթաց տագնապներին և մարտահրավերներին դիմակայելուն։

2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հայկական ազգային շահերից՝ Հայոց Ցեղասպանության և Արցախի թղթածրարներից հրաժարվելը (ինչի արդյունքը Արցախի բռնի հայաթափումն է), ինչպես նաև հայկական ինքնության դեմ ուղղված սպառնալիքներն ու ազգային հաստատությունների դեմ հարձակումներն աննախընթաց օրհասական իրադրություն են ստեղծել ամբողջ հայկական աշխարհի համար։

Կայանալիք խորհրդաժողովի նպատակն է հավաքաբար քննարկել իրավիճակը, զորաշարժի ենթարկել Սփյուռքը՝ ձևավորելով միասնական ու նպատակաուղղված դիրքորոշում՝ ի պաշտպանություն և հզորացում Հայաստանի պետության, հայկական սփյուռքի և, առհասարակ, հայկական ազգային շահերի ու Հայ դատի։

Խորհրդաժողովը համախմբելու է ավելի քան 25 երկրից շուրջ 150 ներկայացուցիչների, այդ թվում՝ համայնքային առաջնորդների, կազմակերպությունների պատասխանատուների, հանրային-քաղաքական գործիչների, գիտնականների, մասնագետների, գործարարների և երիտասարդների։

Օրակարգի առանցքային կետերն են՝

— Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման գործում և քաղաքական օրակարգը

— Ազգային արժեքների և Հայոց եկեղեցու կարեւորությունը Սփյուռքում՝ հայկական ինքնության պահապանման առումով․ նոր իրավիճակի մարտահրավերները

— Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր և հորիզոններ, Սփյուռքն իբրև հայկական աշխարհի փափուկ ուժի բաղադրիչ

— Սփյուռքի զորաշարժ և վերաշխուժացում՝ հանուն համահայկական նպատակների։

Ավարտին խորհրդաժողովը աշխարհասփյուռ հայությանը կդիմի կոչ- հայտարարությամբ, որին կհաջորդեն քաղաքական, տեղեկատվական, համայնքային և այլ նախաձեռնություններ»։

Նմանատիպ նյութեր

Աշխատողների կյանքը բարդացել է․ «Հրապարակ»

Աշխատողների կյանքը բարդացել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմից ահազանգում են, որ նորաթուխ ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը, որը նախկինում ՆԳ փոխնախարար է եղել, խորհրդարանում էլ է իր համար հարազատ ոստիկանական կարգեր հաստատել եւ իրեն սկսել է շրջապատել մտերիմներով,...

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ներքաղաքական օրակարգն այսօր վաղուց դուրս է եկել ինքնավար զարգացման տրամաբանությունից և ամբողջությամբ հանգել է մի գոյաբանական հանգուցալուծման, որտեղ իշխող համակարգի պահպանումն ուղղակիորեն կապված է արտաքին՝ մասնավորապես Բաքվից...

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...