Փարաքարում ոստիկանները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի վերաբերյալ․ «Ժողովուրդ»

1 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փարաքար խոշորացված համայնքում օրեր շարունակ ուժեղացված հսկողություն է սահմանված։ Հատկապես լարված է իրավիճակը Մերձավան բնակավայրում, որտեղ բնակվում են Ախտոյաններն ու Գրիգորյանները։

Տեղեկացանք, որ ոստիկանությունը հսկում է ե՛ւ Գրիգորյանների, ե՛ւ Ախտոյանների ե՛ւ Նարեկ Օհանյանի բնակարանները:

Մեր իրավապահ աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, իսկ ծառայողները, մինչեւ ատամները զինված, հսկում են գյուղի անցուդարձը։ Պատճառը Վալոդյա Գրիգորյանի եւ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանի դաժան սպանությունն է։ Իրավապահները չեն բացառում, որ դեպքից հետո կարող է տեղի ունենալ վենդետա, քանի որ քննության ընթացքից դժգոհ են ե՛ւ տուժող ե՛ւ սպանության համար մեղադրվող կողմերը։

Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուժեղացված ծառայության մեջ ներգրավված ոստիկանների շրջանում դժգոհություններ են բորբոքվում. նրանք դժկամությամբ են արձանագրում, որ օրուգիշեր ստիպված են հերթապահել Փարաքարի փողոցներում։

«Հնարավոր չէ ֆիզիկական ներկայությամբ հավերժ ապահովել գյուղի անվտանգությունը եւ կանխել ծանր հանցանքները», – մեզ հետ զրույցում ընդգծել է ոստիկանական աղբյուրը։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին տեղի ունեցած ծեծկռտուքի եւ սպանության հաջորդող ամիսներին եւս նույն համայնքում ուժեղացված հսկողություն էր սահմանվել։ Նույնիսկ հենակետեր էին տեղակայվել, սակայն այդպես երկարաժամկետ շարունակվել չէր կարող։

Արդյունքում, որոշ ժամանակ անց հսկողությունը թուլացավ, հենակետերը հանվեցին, եւ հնչեցին դավադիր կրակոցներ, որոնց արդյունքում սպանվեցին երկու երիտասարդ տղամարդիկ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ»...

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

  Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Հայաստանում էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, Իրանը պատրաստ է օգտագործել իր տեխնիկական և ինժեներական հնարավորությունները Հայաստանում նավթավերամշակման...

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ մասնակցում էի Հայաստան խմբակցության կողմից կազմակերպված ԱԺ լսումներին։ Լուռ հետևում էի ելույթները։ Խոսվեց քաղբանտարկյալների, հետապնդումների ու հալածանքների մասին։ Այո, 2018 թվականից...

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրել է․ «Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին… Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց...

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...