Պետությունն ասել է՝ կրճատեք, մենք չենք կրճատել, և 30 մլն դոլար մեր գրպանից աշխատավարձ ենք տվել․ Նարեկ Կարապետյան

2 Հուլիսի, 2025

Եթե դուք տեսնում եք վթար, որտեղ շատ մեծ  քանակի բնակչություն է անջատվում, օրինակ, Երևանի 3 վարչական շրջան, դա չի կարող լինել ՀԷՑ-ը։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ, Սամվել կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը։

«ՀԷՑ-ը սնուցում է փոքր-փոքր ենթակայաններ, որոնք սնուցում են թաղերը, իսկ մեծ վթարները հիմնականում ԲԷՑ-ի վթարներն են։

Նման բան տեղի ունեցավ մայիսին, նման բան տեղի ունեցավ մի քանի օր առաջ։ Եթե ձեր ամբողջ շրջանում խնդիր կա, ուրեմն Բարձրավոլտն է, եթե ձեր մի քանի շենքում է խնդիրը, ուրեմն ՀԷՑ-ն է։ Ատոմակայանը արտադրում է էլեկտրաէներգիան, տալիս է պետական Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին, որը հոսանքը հասցնում է մինչև ձեր քաղաք, ձեր քաղաքում ԲԷՑ-ի հոսանքը տալիս է ՀԷՑ-ին։

Ատոմակայանը պետական է, ԲԷՑ-ը պետական է, իսկ քաղաքում մատակարարումը կատարում է ՀԷՑ-ը»,- նշեց նա։

Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ մայրաքաղաքում, հատկապես բարձրահարկ շենքերի հոսանքը հասնում է հողի տակով, այսինքն՝ այն լարերը, որ մենք փողոցում տեսնում ենք՝ դրանք ՀԷՑ-ի լարերը չեն, դրանք ինտերնետային լարերն են, իսկ հոսանքի լարերն անցնում են հողի տակով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ համայնքների մեծ մասում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։...

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շնորհավորում եմ Տիգրան...

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi»...

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Առերևույթ 5 դեպքով՝ քվեարկության գաղտնիությունը...

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20։00-ի դրությամբ  ավարտվել են թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները:...