Պետությունը չի կարող կառուցվել վախի, ընտրովի օրենքի և քաղաքական հաշվեհարդարի վրա. Մհեր Մելքոնյան

3 Ապրիլի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգը այսօր գտնվում է ոչ թե բարեփոխումների, այլ՝ լրջագույն արժեզրկման փուլում։ Այն, ինչ ներկայացվում է որպես իրավական պետության կայացման գործընթաց, իրականում վերածվել է իշխանության կենտրոնացման և քաղաքական վերահսկողության մեխանիզմի։
Փաշինյանական իշխանությունն այսօր փաստացի ձևավորել է մի միջավայր, որտեղ արդարադատությունը կորցրել է իր հիմնարար առաքելությունը։ Օրենքի գերակայության փոխարեն հաստատվել է քաղաքական նպատակահարմարության գերակայություն, իսկ դատական համակարգի անկախությունը փոխարինվել է կեղծիքով ու ընտրովի արդարադատությամբ: Այս պայմաններում արդարադատությունը դառնում է ոչ թե հավասարության և իրավունքի պաշտպանության երաշխիք, այլ՝ ընտրովի կիրառվող գործիք, որի միջոցով լուծվում են քաղաքական խնդիրներ։ Սա արդեն վտանգավոր նախադեպ է, քանի որ խարխլում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը և ստեղծում անկանխատեսելի իրավական միջավայր։
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի դեպքը այս համակարգի բնութագրիչ օրինակներից է։ Երկամսյա կալանքի ընթացքում նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացումը Աբովյան ՔԿՀ-ում և նրա հետագա տեղափոխումը Նաիրի ԲԿ ոչ միայն հումանիտար խնդիր է, այլև իրավական և քաղաքական լրջագույն ազդակ։ Սա ցույց է տալիս, որ մարդու հիմնարար իրավունքները կարող են երկրորդական դառնալ քաղաքական հաշվարկների համատեքստում։
Արդարադատությունը չի կարող լինել կիսատ, պայմանական կամ ընտրովի։ Այն կա՛մ կա, կա՛մ չկա։ Եվ այնտեղ, որտեղ այն դադարում է լինել իրական, սկսվում է իրավական բեսպրեդելը:
Պետությունը չի կարող կառուցվել վախի, ընտրովի օրենքի և քաղաքական հաշվեհարդարի վրա։ Այն կառուցվում է վստահության, իրավունքի և արդարության հիման վրա։ Երբ այդ հիմքերը խարխլվում են, փլուզումը դառնում է ոչ թե հավանականություն, այլ՝ անխուսափելիություն:
Ցավոք, այս սկզբունքները վաղուց անտեսվում են փաշինյանական իշխանության կողմից։ Նրանք վաղուց արդարադատությունը օգտագործում են ոչ թե արդարություն հաստատելու, այլ սեփական խնդիրները լուծելու, քաղաքական հաշվեհարդար իրականացնելու և իրենց իշխանության վերարտադրությունը ապահովելու համար։
Եվ որքան երկար շարունակվի այս կեղծ իրականությունը, այնքան ավելի ծանր ու անդառնալի կլինի դրա հետևանքը։
Հետևաբար, հարցն այլևս մեկն է՝ վերականգնել իրական արդարությունը…»:

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...