«Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով քրեական գործ է հարուցված, և ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգում լավ կլինի, որ ձևավորվի այնպիսի կուլտուրա, որ Հայաստանում այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ով որ մեղավոր է։
Ինձ շատ երկար հարաբերությունների պատմություն է կապում պարոն Սարգսյանի հետ․ ես իրեն ճանաչում եմ երեխա ժամանակվանից։ Բայց նաև պիտի ասեմ, որ քաղաքականության մեջ այդպիսի դիրքավորումն իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է։ ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները չեն լարվել դրա պատճառով, այլ լարվել են նրա պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




