7 զինծառայողի վրաերթի ենթարկածը պայմանագրային զինծառայող է, 3 անչափահաս երեխաների հայր․ Նոր մանրամասներ

20 Օգոստոսի, 2026

7 զինծառայողի վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր, News.am-ի հետ զրույցում ասել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։

Նա եղել է իր սեփական բեռնատարով, դրանք տարվա մեջ կարող է մեկ ամիս շահագործվեն․ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ իրենց խոտը դաշտից բերում են տուն, կանգնեցնում են, մեկ էլ հաջորդ տարի այս ժամանակ է շահագործում։ Մեքենան եղել է առանց պետհամարանիշի։ Իրավապահները պարզել են, որ այն պիտանի չի եղել շահագործման։ Վարորդը վարորդական վկայական չունի նա ձերբակալված է։

Գյուղապետի փոխանցմամբ՝ ճանապարհը նոր ասֆալտապատված է, բայց վրաերթի հատվածում լուսավորված չէ։ Վարորդը մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո տուն վերադառնալիս է եղել և մութ ճանապարհին չի նկատել վազող զինծառայողներին։ Վրաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Վարորդը սթափ վիճակում է եղել, դեպքից հետո էլ փախուստի չի դիմել։

Վրաերթից մահացած զինվորը Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի բնակիչ է, 24News-ին ասել է վարչական շրջանի ղեկավար Կարեն Խաչատրյանը։

Սուրեն Վարդանյանը ծնվել է 2007 թվականին: Նա ընտանիքի կրտսեր որդին է, ունի մեկ եղբայր։

Նմանատիպ նյութեր

Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան

«Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի, դրա համար չպետք է թողնենք»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։ Նա շարունակեց. «Եթե հողերը հանձնելով հռչակենք...

Մենք ցանկացած իրավիճակի վերաբերյալ ունենք կոնկրետ մարտավարություն․ Արամ Վարդևանյան 

Խմբակցությունը ունի ցանկացած իրավիճակի վերաբերյալ հստակ մարտավարություն, պարզապես կխնդրեմ սպասել, ըստ արդյունքի՝ խմբակցությունը իր դիրքորոշումը կներկայացնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ,...

ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն․ Կառավարություն

ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն․ Կառավարություն

ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր առաջավոր փորձը հենց սրա մասին է, որովհետև շատ զարգացած երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է միջազգային տնտեսական...

Թեկնածուի փոփոխության հարց չի կարող քննարկվել․ Աննա Գրիգորյան

  «Մի քանի սցենար ունենք, բայց կարծում եմ ընտրության ավարտից հետո միայն կարելի է խոսել, թե որ սցենարն ենք ընտրում և առաջարկում, կարծում եմ մի փոքր սպասենք արդեն կիմանանք։ Թեկնածուի փոփոխության հարց չի կարող քննարկվել»,- այս մասին...

425 մլն դրամ՝ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար․ Կառավարության որոշումը

425 մլն դրամ՝ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար․ Կառավարության որոշումը

Այս տարվա օգոստոսի 18–ից մինչև սեպտեմբերի 1–ը շուրջ 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի շուրջ 400 տոննա թզի և 3000 տոննա դեղձի մթերումների համար։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ`...