Պետք է ձևավորել միասնական այն ուժը, որը խոչընդոտելու է Փաշինյանի անօրինականությունները և համախմբելու է ժողովրդին. Վազգեն Մանուկյան

3 Նոյեմբերի, 2025

Ս․թ․ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության վարչության նիստ, որը նախագահել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Նիստի օրակարգային գլխավոր հարցը եղել է ներքաղաքական իրավիճակը և 2026 թ․ կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերի մասնակցությունը,- այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Վարչության անդամներից շատերը կարծիք են հայտնել, որ ընդդիմադիր ուժերը հնարավոր են համարում Գյումրիի սցենարով իշխանափոխության հասնելը: Արձանագրվել է, որ չնայած Նիկոլ Փաշինյանի վարկանիշը վերջին շրջանում աննախադեպ անկում է ապրել, այնուամենայնիվ 2026 թվականի ընտրությունները Գյումրիի հետ համեմատելը տեղին չէ, քանի որ ի տարբերություն Գյումրիի՝ այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար քաղաքական կենաց-մահու հարց է, և նրանք կդիմեն բոլոր միջոցներին, այդ թվում՝ անօրինական, որպեսզի վերարտադրեն իրենց իշխանությունը:
Նաև ընդգծվել է, որ ցավոք ո՛չ Հայաստանում, ո՛չ միջազգային կառույցերի կողմից չկա այս իշխանության անօրինականությունները զսպող որևէ մեխանիզմ կամ ուժ, հատկապես, որ արտաքին որոշ ուժեր շահագրգռված են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակվի, և Հայաստանը մնա թույլ և կախյալ վիճակում:
Վարչության նիստում արձանագրվել է, որ չնայած Նիկոլ Փաշիյանն ունի խիստ ցածր վարկանիշ, նա հասարակությանն առաջարկում է Հայաստանի ապագայի վերաբերյալ կոնկրետ պրոյեկտ, որն է՝ հրաժարվել մեր պատմությունից, ազգային երազանքներից ու հավակնություններից, գնալ միակողմանի զիջումների և այդ ամենի դիմաց ստանալ խաղաղություն։
Որքան էլ հասկանալի է այդ պարզունակ պրոյեկտի կործանարար լինելը, այնուամենայնիվ ժողովրդի ինչ-որ հատված դա ընդունում է։ Միաժամանակ ժողովրդի այդ հատվածն ընդդիմադիրների ցանկացած առաջարկ ընկալում է որպես վտանգ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությանը»։
Քննարկման ընթացքում ԱԺՄ վարչության կողմից ձևավորվել է առաջարկ՝ ուղղված ընտրություններին մասնակցել պատրաստվող ընդդիմադիր այն ուժերին, որոնք վտանգավոր են համարում Նիկոլ Փաշինյանի պրոյեկտը։
Առաջարկը հետևյալն է՝ հրապարակել ընդհանուր Մանիֆեստ-համաձայնագիր (սա ընտրական ծրագիր չէ, այլ գլոբալ պրոյեկտ, որտեղ ներկայացված են մեր պետության և ժողովրդի նպատակները, այսինքն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի պրոյեկտը: Ընդ որում՝ այդ պրոյեկտն իրագործելու ճանապարհները յուրաքանչյուր ուժի համար կարող են լինել տարբեր, որոնք կարտահայտվեն արդեն նրանց նախընտրական ծրագրերում)։
Ընդդիմադիր այդ ուժերը պետք է հայտարարեն, որ լինելով տարբեր քաղաքական թիմերում և ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, քաղաքական կենսագրություն ու գաղափարներ՝ համախմբվում են այդ Մանիֆեստ-համաձայնագրի շուրջ, որը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի կործանարար պրոյեկտի հակակշիռը։ Պետք է նաև հասարակությանը ներկայացնել ու բացատրել այդ պրոյեկտը՝ որպես այլընտրանք:
Համաձայնագրում պետք է նշված լինի, որ ընդդիմադիր այդ ուժերը նախընտրական ժամանակահատվածում պայքարելու են միասնաբար (հանրահավաքներ, հայտարարություններ և այլն)՝ ձևավորելով այն միասնական ուժը, որը խոչընդոտելու է Նիկոլ Փաշինյանի անօրինականությունները և համախմբելու է ժողովրդին իր ապագայի շուրջ՝ դառնալով այլընտրանքային իշխանություն և փաստացի երկրում ստեղծելով երկիշխանություն:
Այնուհետև ընտրություններին մասնակցելով առանձին-առանձին և ներկայացնելով իրենց ծրագրերը՝ այդ ուժերը խորհրդարանում շարունակելու են միասնական պայքարը, որպեսզի ձևավորեն իշխանություն: Իսկ եթե այս կամ այն պատճառով սկսվեն հետընտրական զարգացումներ, ապա պետք է կրկին այդ պայքարում հանդես գան միասնաբար՝ որպես Հայաստանի ապագան վտանգող իշխանության դեմ մեկ միասնական հզոր ուժ:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ ԱԺՄ վարչությունը որոշել է այս մոտեցումներն ու առաջարկը քննարկել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...