Պարտավոր ենք բողոքարկել Բաքվի որոշումը՝ վերահաստատելով Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Վազգեն Մանուկյան

6 Փետրվարի, 2026

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ֆեյսբուէյան էջում հայտարարություն է տարածել․ «Ավարտվեց Բաքվի շինծու «դատավարությունը»՝ «խաղաղության» ու «եղբայրության» զավեշտալի մրցանակաբաշխության ֆոնին։

2020 թ․ նոյեմբերի 9-ի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի ղեկավարության պահվածքը Արցախի բնիկ հայ ժողովրդի նկատմամբ (խոշտանգումներ, շրջափակում, ռազմական գործողություններ, հայաթափում, գերեվարություններ) ցույց են տալիս, որ 1988 թ․, Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի կողմից օրինական ձևով իր ինքնորոշման իրավունքի հաստատումը լիովին արդարացված էր, քանի որ դա ոչ միայն ազատության ձգտում էր, այլև միջոց չենթարկվելու կանխատեսվող ցեղասպանության ու հայաթափության, ինչը տեղի ունեցավ այժմ։
Ինքնորոշման իրավունքի իրացման ողջ ճանապարհին ԼՂ ժողովուրդն առաջնորդվում էր Խորհրդային Միության և միջազգային օրենքներով։ Մինչդեռ Ադրբեջանը պատասխանում էր ջարդերով, ռազմական գործողություններով ու ագրեսիայով, որը Ադրբեջանին բերեց խայտառակ պարտության։
Բաքվի դատարանում ս․թ․ փետրվարի 5-ին հրապարակված «դատավճիռը» արցախահայության ինքնորոշման իրավունքի ոչնչացման վերջին հարվածն էր, որը հարված էր նաև Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև իրավական ու մարդասիրական բոլոր միջազգային նորմերին։ Սա հարված է նաև ողջ հայ ժողովրդին և ազատում է Ադրբեջանի ձեռքերը հայության դեմ հետագա ագրեսիայի համար։
Եթե Հայաստանի Հանրապետությունն ունի գոնե նվազագույն ինքնիշխանություն ու արժանապատվություն, ապա պարտավոր է բողոքարկել այդ վճիռը։ Բայց մենք հասկանում ենք, որ այս իշխանությունների օրոք դա տեղի չի ունենա։
Հետևաբար սա նոր խնդիր է դնում աշխարհով մեկ սփռված հայության առջև՝ համախմբվել և պայքարել այս անարդարության դեմ, որը կործանարար է մեր ժողովրդի համար։
Ես կոչ եմ անում համաշխարհային հայությանը կազմակերպվել և սկսել համախմբված պայքար Բաքվի այս դատավճռի դեմ թե՛ մեր երկրում և թե՛ այն բոլոր երկրներում, որտեղ կա հայություն՝ այդ պայքարի մեջ ներգրավելով բոլոր հայկական կառույցները և հատուկ կարևորելով Հայ Առաքելական Եկեղեցու դերը, որը մեծ հեղինակություն ունի աշխարհում։
Մենք պարտավոր ենք ցուցաբերել նոր որակի համախմբում և բողոքարկել այդ որոշումը՝ վերահաստատելով Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այդ համախմբումն ու պայքարը կդառնան նաև իրական խաղաղության հասնելու երաշխիքներից մեկը»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...