Ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը․ Վազգեն Մանուկյան

2 Հունիսի, 2025

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ֆեյսբուէյան էջում գրում է․

«ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը վերջին իրադարձությունների վերաբերյալ

Ողջունում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Բեռնում անցկացված՝ «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը։

Շատ բնական է, որ Վեհափառը՝ որպես հայ ժողովրդի հոգևոր առաջնորդ, իր վրա պատասխանատվություն է վերցնում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության և ժողովրդի հայրենազրկված հատվածի՝ արցախահայության իրավունքների նկատմամբ։

Այդ հարցերը ոչ միայն ազգային տիրույթում են, այլև կարևոր նշանակություն ունեն միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից։ Եվ պատահական չէ, որ Բեռնի համաժողովի արդյունքում հրապարակված հայտարարության մեջ շեշտվում է բռնի տեղահանված ժողովուրդների՝ իրենց նախնյաց երկիր անվտանգ, արժանապատիվ և խտրականությունից զերծ պայմաններում վերադառնալու իրավունքը։ Նաև նշվում է․ «Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ ամբողջ մարդկությանը, և այն պաշտպանելը մեր հավաքական պատասխանատվությունն է»:

Բացարձակապես անընդունելի ենք համարում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարություններն՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդի հասցեին։

Այսօրվա աշխարհում աննախադեպ է, երբ որևէ կրոնական կառույցի առաջնորդ մեկ այլ կրոնական կառույցի դեմ նման մեղադրանքներով է հանդես գալիս՝ սերմանելով կրոնական և ազգային թշնամանք ու ատելություն։

Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը՝ մշակույթ, կրթություն, պատմություն, կրոն։ Հայաստանի ներկա իշխանությունը, շարունակելով իր հակահայ գործունեությունը, նոր արշավ է սկսել Եկեղեցու դեմ։ Պատճառներից մեկն էլ այն է, որ վերջնականապես կորցնելով հեղինակությունն ու գտնվելով իշխանությունը կորցնելու վտանգի առջև՝ այս իշխանությունը փորձում է ոչնչացնել բոլոր հեղինակությունները։ Իսկ Հայ առաքելական եկեղեցին՝ որպես հազարամյա հոգևոր կառույց, հայ ժողովրդի կյանքում ունի բացառիկ նշանակություն ու հեղինակություն։

Ստեղծված իրավիճակը յուրաքանչյուրիցս պահանջում է ուժերի գերլարումով համախմբում մեր ազգային, պետական խնդիրների ու նպատակների շուրջ՝ հաղթահարելու պետության ու ժողովրդի առջև կանգնած ծանր մարտահրավերները, լուծելու այդ խնդիրներն ու հասնելու այդ նպատակների իրագործմանը»։

 

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...