Պետք է չեղարկել գույքահարկի բարձրացումն ու եղածը նվազեցնել 50%-ով․ Ռոբերտ Քոչարյան 

28 Ապրիլի, 2026

 

«Պարո՛ն նախագահ, բայց դուք մի կարևոր բան ասեցիք, որ ձեր նախագահության 10 տարիների ընթացքում որևէ հարկատեսակ չի փոխվել, այսինքն ոնց եղել ա, էդքան մնացել ա։ Ես մի հատ պարզ օրինակ եմ ուզում բերել, որ մեր քաղաքացիները նաև տեսնեն, թե ինչ են անում այս իշխանությունները և ինչ են անում հենց իրենց հետ։ Խոսքը գույքահարկի շեշտակի բարձրացման մասին է։ Որ լավ պատկերացնեն մեր քաղաքացիները, կոնկրետ օրինակով եմ ուզում բերել։ Արաբկիրում 700 քառակուսի մետր հող է, որից 100-ը տունն է, բայց այդ սեփականությունը մարդը ունի 47 թվականից, հետո իհարկե սեփականաշնորհում է եղել, և մարդը ընդամենը մի քանի տարի առաջ էդ տան համար և հողի համար, որը չի վերակառուցվել, չի դառել գերշքեղ առանձնատուն, վճարել է 22000 դրամ գույքահարկ։ Այս տարվա գույքահարկը գիտե՞ք ինչքան է։ 560 000 դրամ, 22000 դրամից դարձել է 560 000 դրամ։ Խոսքը շքեղ առանձնատան մասին չի։ Մարդիկ սովորական միջին աշխատավարձ ստացող մարդիկ են։ Հիմա այս քաղաքացիներին էր չէ՞ կարծեմ առաջարկում, ասում էր՝ ձեր տունը վարձով տվեք կամ վաճառեք, գնացեք չգիտեմ որտեղ ապրեք: Հիմա այս քաղաքացիները ի՞նչ պետք է անեն ըստ էության»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի 6-րդ թողարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանըպատասխանեց այս դիտարկմանը․

«Միայն դա չի, իմիջիայլոց, ավելացել: Այդ տուգանքները, տուգանքի մատերիալ սարքելը եթե համեմատենք, թե օրինակ իմ ժամանակահատվածում տուգանքները ինչ տոկոս էին կազմում կամ աբսոլյուտ թվերով վերցնենք, ուղղակի համեմատության եզրեր չկան: Այն, ինչ արեցին, արտահայտում է իրենց վերաբերմունքը այդ պարզ քաղաքացիների նկատմամբ: Մի կարկառուն դեմքերից մեկի հայրը հայտնի բան ասեց, չէ՞, ասեց օպել քշող համբալներ: Ես կարծում եմ միայն այդ վերաբերմունքի շրջանակներում են կարող մարդկանց խորհուրդ տալ՝ տունդ վարձով տուր, գնա մեկ ուրիշ տեղ ապրի: Մարդ սաղ կյանքը այդտեղ է ապրել։ Լավ, դուք մարդկային որևէ բան չունե՞ք։

Գույքահարկի այս չափը լուրջ խփում է և վտանգ է ստեղծում այսօրվա շինարարության ծավալների համար։ Դրա հետևանքները շատ ծանր են լինելու։ Ի՞նչ է այսօր կատարվում։ Շինարարության մի զգալի մասը և հիպոտեկից երբ օգտվում են, մի զգալի մասը, հատկապես եկամտահարկի վերադարձի հատվածը, ինվեստիցիոն ձեռքբերում է բնակարանի։ Այսինքն, ոչ թե մարդիկ առնում են իրենց բնակարանային պայմանները լավացնելու համար, գնում են որպես ներդրումային բնակարան և մտածում են՝ հետո վարձով կտան այդ բնակարանը: Մի զգալի կտորը այդպիսինն է: Երբ որ դու գույքահարկը մեծացնում ես, դու պրոբլեմ ես ստեղծում։ Այդ գույքահարկի մեծացված տարբերությունը, պիտի մտնի վարձի գնի մեջ: Եվ քանի որ շուկայում նաև առաջարկն է մեծանում և այդ առաջարկը այն գլխից քո կապիտալ ներդրման ծավալն է մեծանում, ինքը մեծ պրոբլեմներ է լինելու։ Մարդիկ այլևս նման կարգի ներդրումների մեջ չեն մտնելու, չեն ֆինանսավորելու»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Փաստերը միշտ ավելի խոսուն են, քան շահարկումները․ Նարեկ Մանթաշյան

Փաստերը միշտ ավելի խոսուն են, քան շահարկումները․ Նարեկ Մանթաշյան

 «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես «Հայաստան» դաշինքի անդամ՝ հայտարարում եմ, որ մեր դաշինքի իրավական թիմի կողմից ԿԸՀ են ներկայացվել ոչ միայն տարբեր տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու վերաբերյալ դիմումներ, այլև մեր...

Վեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումը

Վեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումը

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորենի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում։ Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով)...

Կալանավորման որոշում է կայացվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի երկու թեկնածուի նկատմամբ

Կալանավորման որոշում է կայացվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի երկու թեկնածուի նկատմամբ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հայտնում են  Քննչական...

Մեր ժողովրդի 51 տոկոսը փաստացի մերժել է այս մարդկանց, և նրանք այլևս չեն կարող միանձնյա որևէ որոշում կայացնել․ Բագրատ սրբազան

Մեր ժողովրդի 51 տոկոսը փաստացի մերժել է այս մարդկանց, և նրանք այլևս չեն կարող միանձնյա որևէ որոշում կայացնել․ Բագրատ սրբազան

«Ընտրությունների արդյունքները բացարձակ ընդունելի չեն, այն ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր աչքի առջև՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, հազար ու մի տեսակի մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություններ, աննախադեպ, իրենց լեզվով ասած՝ պատմական զեղծարարության...

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ․ Ֆիդան

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ․ Ֆիդան

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և ավարտեն դրանք՝ տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք խորհուրդ ենք տալիս կողմերին դադարեցնել փոխադարձ...