Պետդեպը արտերկրում գտնվող ամերիկացիներին զգուշացրել է «առավել զգոն» լինել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։
«Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է զգուշավորություն և առավել զգոնություն ցուցաբերեն և պատրաստ լինեն թռիչքների հնարավոր չեղարկումներին, օդային տարածքի պարբերական անհասանելիությանը, ինչպես նաև ճամփորդական հնարավոր խափանումներին», — նշել են պետդեպից՝ Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկացիներին հորդորելով վերանայել տարածարջան այցելելու ծրագրերը։






