Պետական լծակ ունենալու դեպքում դժգոհությունը լավ է գեներացվում․ Դավիթ Ղազինյան

30 Հունիսի, 2025

Ես հիմա պնդում եմ անելու, որպեսզի հոսանքազրկումներն ամբողջությամբ հրապարակայանացվեն և տարանջատվեն, այսինքն՝ ում կողմից են եղել, ում սեփականության բալանսի եղած ենթակայանում կամ մալուխներում է հոսանքազրկման պատճառը եղել։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Բալանսային պատկանելությունը հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում, մենք  իրավունք չունենք կատարել աշխատանքներ մի գծի, որը մերը չէ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայտարարությունները, թե ՀԷՑ-ը սաբոտաժ է անում, մեղմ ասած՝ սուտ է։ Մեր ազգաբնակչությունը գիտի, թե հոսանքը վճարեց գնում է Սամվել Կարապետյանի գրպանը, հոսանքն անջատվեց, մեղավոր է ՀԷՑ-ը։ Տարանջատման ժամանակ պարզ կերևա։ Մի քիչ ազնիվ չէ այդ մարմինների կողմից չնշելը, նույն մոլի հոսանքազրկման պատմությունը, որի հետ որևիցե կապ չունենք։ Վերջին հաշվով կառավարության նիստի ժամանակ անջատվում է հոսանքը, ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ կառավարությունն էլ, Փաշինյանն էլ չունեն հնարավորություն պարզելու՝ ով էր մեղավորը, պարզեցի՞ք, ՀԷՑ-ից որևէ մեկը, եթե կատարել էր, նստեցնեիք։ Իրենց մոտ լավ է ստացվում։ Պետական լծակ ունենալու դեպքում դժգոհությունը լավ է գեներցվում, իհարկե, խնդիր ունենք, բայց պետք է լինել ազնիվ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...