«Հայաստանի Հանրապետության նկատմամբ կա մինիմում անլուրջ վերաբերմունք ձեր բարեկամ, ձեր կիրթ բարեկամի կողմից, և դա փաստ է։ Որպես իրավաբան՝ չեմ կարող պնդում անել, որ դա դիվերսիոն գործողություն է եղել, չնայած՝ ամեն մարդ կարող է իր մեջ կասկած ունենալ, բայց այն, որ անլուրջ է վերաբերվում ու ավտոմատով գալիս է, մտնում է մի կնոջ տուն, հաց է ուտում, պետությունն էլ չի ասում՝ ա՛յ մարդ, մի՛ գնացեք… Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ այդ մարդը իմանար, որ գյուղում թուրք կա ավտոմատով, չէր գնա՞, չէ՞, իր երեխեքի հետ իրա տուն, այս խնդիրը չէր լինի, չէ՞։
Ամոթ է։ Գոնե եկեք այստեղ մեկն ու մեկդ, ասեք՝ ժողովուրդ, ներողություն ենք խնդրում, որ մեր սահմանը ծակ է եղել, որ նա կարողացել է ավտոմատով անցնել, 10 կմ գալ, չնայած որ ժողովուրդը արդեն ամեն ինչ հասկանում է։
Ինչ վերաբերում է գնահատականներին, պարոն Ռուբինյան, ես չգիտեմ՝ այդ աթոռը ինչ է փոխում մարդու կյանքում։ Ես երիտասարդ տարիքից բազմաթիվ աթոռներ եմ ունեցել։ Փառք Տիրոջը, որ իմ կյանքում բան չի փոխել և չի փոխի երբևիցե, բայց մարդու, առավել ևս՝ տղամարդու համար, օբյեկտիվությունը աշխարհի ամենակարևոր բաներից է։ Սխալներն ընդունելն էլ՝ մնացածն էլ։
Ինչ վերաբերում է բանավեճին, ես, օրինակ, մի առաջարկ կանեմ։ Չգիտեմ՝ ձեզ քանի տարիների ընթացքում կհաջողվի, Սամվել Կարապետյանի արածի ուղիղ մի տոկոսը հենց անեք, ես ձեզ տղամարդավարի խոստանում եմ՝ ոչ միայն բանավեճ, այլև իրեն կխնդրեմ, որ ձեզ ընդունի իր մոտ»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




