Պայքարը շարունակվում է. Ոչ ոք դրանից ետ չի կանգնելու, ես՝ նույնպես. Դանիելյան

3 Օգոստոսի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, օրերս 8֊րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքները։

2022 թվականի հոկտեմբերից ստանձնելով մանդատս՝ իմ լիազորությունների և հնարավորությունների սահմաններում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի մեր պետությունում ապրենք ավելի անվտանգ և արժանապատիվ կյանքով։
Մենք միասին պայքարել ենք Արցախի՝ հայկական մնալու համար։ Անքուն գիշերներ ենք անցկացրել Տավուշից հայրենահանձումը կանխելու համար։
Միասին ապրել ենք ծանրագույն օրեր։ Գուցե չենք հաջողել, բայց գոնե պայքարել ենք մեր արժանապատվության վերականգնման համար։
Եվ այդ օրերին, երբ մեր գաղափարները միավորել են մեզ, մենք ընկերացել ենք։ Ես ինձ մշտապես համարել եմ ձեզնից մեկը։ Լսելով ձեր խնդիրներն ու առաջարկները՝ ԱԺ ամբիոնից բարձրաձայնել եմ դրանք, հետևողական եղել, որպեսզի լուծում ստանան։

Այս տարիների ընթացքում տարբեր գերատեսչությունների ուղարկել եմ շուրջ 2000 գրություն։

Արցախից բռնի տեղանահանվածների հարցերը համարելով գերակա՝ փորձել եմ լուծում պահանջել շուրջ 1500 արցախցի մեր հայրենակիցների խնդիրների համար։
Մեր հետևողականության շնորհիվ շատերը ստացել են իրենց հասանելիք աջակցությունը։
Ես մշտապես եղել եմ հասանելի ձեզ համար։ Անարդարության բախվելիս՝ դուք ունեցել եք հնարավորություն անձնապես շփվելու ինձ հետ՝ ինչպես սոցցանցերի, այնպես էլ իմ անձնական հեռախոսահամարին անմիջապես զանգահարելու միջոցով։
Մասնակցել եմ ԱԺ գրեթե բոլոր նիստերին, որոնց ընթացքում անդրադարձել եմ բազմաթիվ ոլորտային խնդիրների։ Դրանք են․

Անվտանգություն
֊ Սահմանազատում և սահմանագծում / իրականում՝ միակողմանի զիջումներ Տավուշում /, Արցախի հարց, սահմանամերձ համայնքների, դպրոցների, տարբեր հաստատությունների փակման, ինչպես նաև՝ պարենային անվտանգության խնդիրներ

Տնտեսություն
֊ Արտահանման խնդիրներ, բեռնափոխադրողներ / ծաղիկ, կոնյակ, պտուղ բանջարեղեն /, ավտոներկրողներ, վարկային համակարգ, արտաքին պարտք, փոքր և միջին բիզնեսի խնդիրներ

Գյուղատնտեսություն
֊ Անջրդի հողերի, ջրային ռեսուրների կառավարման, հակակարկտային միջոցների, անասնագլխաքանակի, խոզաբուծության, կաթի մթերման, ցորենի իրացման, խաղողագործության խնդիրներ
Մարդու իրավունքների պաշտպանություն
֊Բաքվում պահվող գերիների համար պայքար, այցելություններ քրեակատարողական հիմնարկներ / կալանավորված անձանց, նրանց խնդիներների բարձրաձայնում, երաշխավորության ներկայացում, դատաիրավական խնդիրների ներկայացում

Կրթություն, գիտություն, մշակույթ
֊Դասագրքերի, ուսուցիչների աշխատավարձերի, մշակութային հաստատությունների խնդիրներ, «Գոյ» թատրոնի և Գիտատեխնիկական գրադարանի փակման բարձրաձայնում։
Շրջակա միջավայր
֊Պայքար ապօրինի հանքերի դեմ, անտառների պահպանություն։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հազարավոր աջակիցներին՝ այս տարիների աննահանջ պայքարի, փոխվստահության և արդյունավետ համագործակցության համար։

Ի դեպ, ոչինչ չի փոխվել․ ես շարունակում եմ զանգեր և նամակներ ստանալ նույն հաճախականությամբ։ Անկախ կարգավիճակից՝ փորձելու եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել մեր քաղաքացիներին, տարբեր ոլորտների, խմբերի ներկայացուցիչներին։

Ձեր վստահությունն անչափ պարտավորեցնող է ինձ համար։

Եվ հիմա, երբ արդեն մեկնարկել է ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանը, ուզում եմ հաջողություն մաղթել իմ գործընկերներին։

Պայքարը շարունակվում է։ Ոչ ոք դրանից ետ չի կանգնելու, ես՝ նույնպես։

Սիրով՝ Ձեր Գառնիկ Դանիելյան»:

Նմանատիպ նյութեր

Իրանի ղեկավարությունը երկերեսանի է․ Թրամփ

Իրանի ղեկավարությունը երկերեսանի է․ Թրամփ

Իրանի ղեկավարությունը երկերեսանի է։ Նրանք խնդրում են հանդիպում, բանակցություններ են ընթանում, հետո հայտարարում են, իբրև ոչինչ չի քննարկվում և իրենք միայն Օմանի հետ գործ ունեն։ Իրականում՝ քննարկում ենք խնդրի լուծում, որը նրանք ստեղծել են տասնամյակներ շարունակ։ Այս...

Մեր ողջ կյանքը ընթացք է դեպի անմահություն և ոչ գերեզման. Բագրատ Սրբազան

Մեր ողջ կյանքը ընթացք է դեպի անմահություն և ոչ գերեզման. Բագրատ Սրբազան

Հրապարակվել է հատված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից․ «Զ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ Է Խաչի խորհուրդը Աստծո խելահեղ սիրո պատմությունն է մարդու հետ, ում համար հանձն առավ նահատակությունը` Իր իսկ առատ սիրուց ստիպված, նույնիսկ Իր իսկ սիրուց հաղթված, քանզի...

Marriott-ը հրաժարվել է բռնազավթված Արցախով տուրիստական փաթեթից

Marriott-ը հրաժարվել է բռնազավթված Արցախով տուրիստական փաթեթից

Marriott-ը համաշխարհային բողոքի ակցիաներից հետո հրաժարվել է բռնազավթված Արցախով տուրիստական փաթեթից, որի բնակչությունը ենթարկվել է էթնիկ զտումների, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ «Marriott Bonvoy-ը փոխել է իր որոշումը ANCA-ի և միջազգային...

Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել․ News.am

Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել․ News.am

Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։ NEWS.am–ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ խուլիգանության հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշենք, որ վարույթը հարուցվել է դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա։...