Պատմությունը չի սիրում թույլերին, տարածաշրջանը՝ առավել ևս. Politik.am

11 Փետրվարի, 2026

Politik.am-ը գրում է. Մի քանի ամսից Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Անկասկած է, որ ընտրապայքարին կմասնակցեն բազմաթիվ քաղաքական ուժեր, կներկայացվեն ծրագրեր, խոստումներ, կարգախոսներ։ Սակայն քաղաքական իրողությունը շատ ավելի պարզ է, քան նախընտրական աղմուկը։ Այս ընտրություններում կան երկու կենտրոնական թեկնածուներ, որոնց պարագայում լիովին կանխատեսելի է պետության ռազմավարական ուղղությունը։
Խոսքը պարզապես անձերի մասին չէ։ Խոսքը պետության սուբյեկտայնության մոդելի մասին է։

Քաղաքագիտության մեջ վաղուց ձևակերպված է պարզ սկզբունք․ փոքր պետությունները գոյատևում են ոչ թե հայտարարություններով, այլ բանակցային կշռով։ Եթե քաղաքական ղեկավարությունը չունի ուժային կենտրոնների հետ հավասար խոսելու կարողություն, պետությունը աստիճանաբար դառնում է օբյեկտ՝ այլոց որոշումների կատարման հարթակ։

Առաջին մոդելը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծն է։ Նրա կառավարման տարիներն արդեն ձևավորել են կանխատեսելի պատկեր՝ ռազմական պարտություն, բանակցային դիրքերի թուլացում, արտաքին ճնշումների պայմաններում զիջումների տրամաբանություն։ Այս մոդելի շարունակությունը ենթադրում է սահմանափակ սուբյեկտայնություն, երբ պետությունը ձևականորեն գոյություն ունի, բայց ռազմավարական որոշումների էությունը ձևավորվում է արտաքին ուժային կենտրոններում։ Այս մոդելի շարունակության պարագայում մեզ համար կարևոր որոշումները կայացվելու են Բաքվում և Անկարայում։

Երկրորդ մոդելը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական փորձի շուրջ ձևավորված ուղղությունն է։ Նրա կառավարման տարիները նույնպես ունեցել են օբյեկտիվ և սուբյեկտիվ քննադատվող էջեր, սակայն նույն ժամանակահատվածում Հայաստանը պահպանել է բանակցային կշիռ և ուժային հաշվարկների մեջ ընկալվել է որպես գործոն, այլ ոչ թե գործիք կամ միջանցք։ Քոչարյանի քաղաքական կենսագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ճնշումների պայմաններում հնարավոր է կառուցել ուժային հավասարակշռություն։ Հնարավոր է իրականացնել նախագծեր, որոնք աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի տեսանկյունից պետք է գոյություն չունենային։
Սա արժեքային կամ էմոցիոնալ ընտրություն չէ։ Սա ռեալիստական ընտրություն է։

Կենցաղային պարզ օրինակը, որը հաճախ ավելի հստակ է, քան տեսական վերլուծությունը, շատ բան է բացատրում։ Երբ տղամարդը (աշխարհի խնդիրները տղամարդկային լուծումներ են պահանջում) բախվում է խնդրի, որը իր ուժերից վեր է, նա դիմում է ոչ թե այն մեկին, ով պարզապես թաղի կամ քաղաքի մեծերի «սեմուշկի գնացողն» է, այլ այն մարդուն, ով մեծերի հետ հավասար նստում-ելնում է և խոսում նույն մակարդակով։ Առաջինի հետ կարելի է հետաքրքիր զրուցել, անգամ կատակներ անել, բայց խնդրի լուծումը ակնկալվում է երկրորդից։

Այսօր Հայաստանի առաջ կանգնած հարցն էլ նույնն է․ պետությունն ունենալո՞ւ է ղեկավար, ով ուժային կենտրոնների հետ խոսելու շնորհք ունի և ձևը գիտի, թե՞ ղեկավար, որի քաղաքական դերակատարումը սահմանափակվելու է արտաքին օրակարգերի սպասարկմամբ։

Հունիսի 7-ին ընտրությունը լինելու է պարզ․ Հայաստանը լինելո՞ւ է սուբյեկտ, թե՞ օբյեկտ։ Ունենալո՞ւ է ղեկավար, ով մեծերի հետ նստում-ելնում է հավասարի պես, թե՞ մեկին, ով նրանց համար «սեմուշկա բերող» է։ Պատմությունը չի սիրում թույլերին։ Տարածաշրջանը՝ առավել ևս։

Նմանատիպ նյութեր

Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. «Ժողովուրդ»

Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված գործի դատական գործընթացում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործի...

Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»

Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին Հայաստանի մի շարք բնակավայրերում՝ հատկապես Երևանում և հարակից մարզերում, խմելու ջրի հետ կապված առաջացած իրավիճակը հերթական անգամ ցույց տվեց, որ ջրամատակարարումը միայն կենցաղային ծառայություն չէ, այլ հանրային առողջության,...

Ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս համայնքներում։ Այս ընտրությունների նախաշեմին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի անցած...

Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»

Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս աշունը բավական ակտիվ է լինելու հատկապես ՏԻՄ ընտրությունների առումով: Անցած կիրակի օրը ընտրություններ կայացան Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի խոշորացված համայնքներում: Իսկ ահա հոկտեմբերի 25-ին ՏԻՄ...

«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»

«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը մեզ պատմեց, որ օրերս ՊՆ-ից իրենցից մի քանիսը զանգեր են ստացել: ՊՆ ներկայացուցիչը ծնողներին հարցուփորձ է արել, թե որ ծնողն ունի իր անունով բնակարան, որը՝ ոչ: Մեր զրուցակիցն ասաց՝ խոսակցություններ կան,...