Պաշտոնատար անձը քաղաքացուն զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2000 ԱՄՆ դոլար կաշառք. ՀԿԿ

2 Նոյեմբերի, 2026

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի Կենտրոնի և Նորք Մարաշի ՔԿԱԳ տարածքային բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իշխանական և ծառայողական լիազորությունները, քաղաքացու տվյալները մուտքագրելու և վերջինիս նոր ծննդյան վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 100 ԱՄՆ դոլար կաշառք:

Այնուհետև նույն պաշտոնատար անձը ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2000 ԱՄՆ դոլար կաշառք՝ նույն զինկոմիսարիատի իրավասու պաշտոնատար անձին փոխանցելու նպատակով, սակայն այդ գումարն օգտագործել է անձնական կարիքների համար:

Բացի այդ, նշված քրեական վարույթի մեկ այլ դրվագով պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության աշխատակիցը շուրջ 64 քմ մակերեսով հողամասը քաղաքացուն օտարելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք:

Այնուհետև նույն աշխատակիցը, մեկ այլ անձի օժանդակությամբ և քաղաքապետարանի պաշտոնյայի հետ նախնական համաձայնությամբ, քաղաքացուն պատկանող՝ սկզբում վարելահողի, իսկ հետագայում որպես պտղատու այգի համարվող հողամասի նկատմամբ իրավական գործընթացներ սկսելու համար 2025 թվականի նոյեմբերին քաղաքացուն ներկայացրել է կաշառք տալու առաջարկ, ով ընդունելով այն՝ խոստացել է տալ 500 ԱՄՆ դոլար կաշառք: Հետագայում պաշտոնյան դրա փոխարեն պահանջել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն քաղաքացին հրաժարվել է այն տրամադրել, իսկ հողամասի նկատմամբ որևէ գործընթաց չի կատարվել:

Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 անձի: Նրանցից 6-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

Պետականության հետ կապված հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել․ Գեղամ Մանուկյան 

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչ քայլերի է պատրաստվում դիմել ընդդիմությունը, եթե իշխանությունը Սահմանադրության այնպիսի նախագիծ...

Պեսկովն այս պահին անհնար է համարում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումը

Պեսկովն այս պահին անհնար է համարում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումը

Պեսկովը հայտարարել է, որ այս պահին դժվար թե հնարավոր լինի խոսել ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերսկսման մասին։ Այս մասին նա ասել է՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Առայժմ դժվար թե հնարավոր լինի խոսել այդ մասին։ Իրավիճակը տեղում ավելի...

ԹՐԻՓՓ-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվի. փոխվարչապետ

ԹՐԻՓՓ-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվի. փոխվարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, հավանաբար, արտահերթ կարգով կանցկացվի Սյունիքում՝ TRIPP նախագծի իրականացման համար նախատեսված հատվածում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Կարծում եմ՝ շատ հավանական է, որ...

Ադրբեջանը իրանական անօդաչու թռչող սարքեր է չեզոքացրել

Ադրբեջանը իրանական անօդաչու թռչող սարքեր է չեզոքացրել

Ադրբեջանը չեզոքացրել է «երկրի տարածքում» հայտնված իրանական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «minval.az»-ը։ «Ինչպես հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, Սահմանապահ զորքերի «Հորադիզ» և «Գյոյթեփե» սահմանապահ ուղեկալների...