ՀՀ նախագահի՝ հոկտեմբերի 7-ի հրամանագրով Արծվիկ Գրիգորյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արծվիկ Գրիգորյանին ազատել հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:
Նշենք, որ նա այդ պաշտոնին նշանակվել էր 2025 թվականին։ Ըստ մամուլու շրջանառվող լուրերի՝ պաշտոնանկությունն առնչվում է Շաքիի դեպքին, երբ ադրբեջանցի զինծառայողը մտել էր բնակչի տուն, կրակել հայ կնոջ վրա։





