Պարզվում է՝ Փաշինյանը շրջանառության հարկի բարձրացման դեմ կոշտ ելույթ է ունեցել, բայց 2016-ին

21 Ապրիլի, 2025

Երևանում վերջին 3 ամիսներին բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացրել փոքր և միջին ձեռներեցները՝ շրջանառության հարկի շեմը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու վերաբերյալ։ Իշխանությունը նշում է, որ հետքայլ չի լինելու։

Ավելին, 15․04․2025թ․, խորհրդարանի ամբիոնից անդրադառնալով հարկային բարձրացումների դեմ քաղաքացիների և ընդդիմադիր պատգամավորների դգոհություններին, Փաշինյանն ասում է․ «ֆանտաստիկ ֆիլմի տեսարան է․ ընդդիմության ներկայացուցիչը ձայն ա վերցնում, ասում ա՝ ժողովուրդ, սրանք բյուջե են լցնում։ Բա մեր գրպանը լցնեի՞նք։ Խելգարվելու բան է։ Այո, բյուջե ենք լցնում, լցրել եք ու լցնելու ենք»։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, պատգամավոր եղած ժամանակ դեմ էր շրջանառության հարկի շեմի բարձրացմանը։ Մասնավորապես, 2016 թվականի հունիսի 14-ին, երբ ԱԺ-ն քննարկում էր շրջանառության հարկի շեմի բարձրացումը մինչև 115 մլն դրամի, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթում քննադատում էր՝ ասելով․ «Էս 400 հազար հարկատուին մեր պետությունը  բեռնել ու քամում ա, քամում ա, քամում ա, հլը տենա՝ մինչև ուր։ Սրա արդյունքը ի՞նչ է՝ արտագաղթի տեմպերի աճը, գործազրկության մկարդակի աճը։

«Քաղաքացիական պայմանագիր» ՔՊ կուսակցությունը կարծում ա, որ պետք է լինի չհարկվող շեմ։ Մինչև 58 մլն շրջանառություն ունեցող ընկերությունները, բացի եկամտահարկից, ուրիշ ոչ մի հարկ պետք է չվճարեն։ Նրանից հետո պետք է մտնի մինչև 115 մլն՝ շրջանառության հարկ, նրանից հետո նոր ավելացված արժեքի հարկ»։

Նմանատիպ նյութեր

Դատախազությունն ապօրինի հարստացածներին թաքցնո՞ւմ է․ «Կարճ ասած»

  Վերջին տարիներին ամենաշատը լսած կլինեք «ապօրինի գույք», «թալանի վերադարձ ժողովրդին» արտահայտությունները, որոնց վերաբերյալ ինչ-որ հաղորդագրություններ են տարածում, ռեպորտաժներ պատրաստում-լցնում պետական եթերը։ Հայաստանի...

Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում

Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը նոյեմբերի 13-15-ը մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին` TOON Expo-ին: Ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկն ունի հատուկ առաջարկ` հնարավորություն Բանկի հետ համագործակցող...

Սասունցի Դավիթ փողոցում բшխվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ

Սասունցի Դավիթ փողոցում բшխվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:25-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում՝ սովետական տարիներից հայտնի «Բութանիա գաստրոնոմի» մոտ, բախվել են «Subaru» ու «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով...

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Կարճատև այցով վերադառնում եմ Երևան, որովհետև վաղը մեկնելու ենք Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու: Այս մասին ասել է Փաշինյանը՝ ինքնաթիռից հրապարակված տեսանյութում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով մեկնել...

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։ Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման...