«Պարզ է դառնում, թե ինչու են պատգամավորներին տվել 3 միլիոն դրամ տոնական պարգևավճար, իսկ թոշակները չեն բարձրացնում անգամ 20 հազար դրամով». Հակոբ Բադալյան

8 Հունվարի, 2026

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե նախորդ տարի մի թոշակառու դժգոհել է, որ թոշակով չի կարողանում տաքացնել տունը, իսկ ինքը հետո ուսումնասիրել է դեպքը եւ պարզել, որ ոչ թե թոշակի խնդիր է, այլ պատուհանների ու դռների, որոնք երեւի թե ՝ դատելով Փաշինյանի պատմությունից, այսպես ասած՝ փչում են:

Ընդ որում, բոլորովին բացառված չէ, որ ինքնին այդ պատմությունն է «փչոց», այն էլ գուցե հերթականը, ինչպես պարզվել է բազմիցս: Բայց առաջնորդվենք իրականության կանխավարկածով ու շարունակենք: Նիկոլ Փաշինյանն ըստ այդմ ասում է, թե թոշակը 20 հազար դրամով ավելացնելու դեպքում նա տունը տաքացնելու համար կծախսեր արդեն ավելի շատ, բայց մեկ է՝ տունը դարձյալ չէր տաքանա:

Այսպիսով, պարզ է դառնում, թե ինչու են, օրինակ՝ պատգամավորներին տվել 3 միլիոն դրամ տոնական պարգեւավճար, իսկ թոշակները չեն բարձրացնում անգամ 20 հազար դրամով, որովհետեւ եթե թոշակառուներն ուզում են շատ փող ստանալ, պետք է լուծեն իրենց դռների ու պատուհանների հարցը: Օրինակ, իշխանական պատգամավորներն այդ հարցերը լուծել են հիմնարար կերպով՝ ոչ միայն նոր դռներ ու պատուհաններ, այլ ամբողջական նոր բնակարաններ ու առանձնատներ են գնել: Ու քանի որ ամեն ինչ նոր է՝ բնակարանից մինչեւ դուռ եւ լուսամուտ, ստանում են 3 միլիոն դրամ տոնական պարգեւավճար:

Այնպես որ, թոշակառուներն էլ թող նախ իրենց պատուհանների ու դռների հարցերը լուծեն, հետո նոր դժգոհեն ցածր թոշակներից:

Կասեք, թե սա երեսպաշտություն ու ցինի՞զմ է:

Դե իհարկե: Մարդը կամ մարդիկ, որոնք, օրինակ, ամենավերջին բնութագրերով «կպատվեին» Սերժ Սարգսյանին, եթե նա հանկարծ հնչեցներ այն, ինչ այսօր Նիկոլ Փաշինյանը, այսօր ամենավերջին բառերով բնորոշում են նրանց, ովքեր մատնացույց են անում քաղաքացի, առավել եւս թոշակառուի հասցեին այս ցինիզմն ու երեսպաշտությունը:

Բայց իհարկե ամեն ինչ, կարծում եմ, դեռ առջեւում է: Օրինակ, հայտարարությունը, թե ով խոսում է թոշակի բարձրացումից, ուզում է իջեցնել Հայաստանի ինքնիշխանությունը»:

Նմանատիպ նյութեր

Եվրոպայում Ռուսաստանի հետ երկխոսության բանակցողի են փնտրում․ Politico

Եվրոպայում Ռուսաստանի հետ երկխոսության բանակցողի են փնտրում․ Politico

Եվրոպական երկրների հնարավոր թեկնածուների թվում նշվում են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Եվրոպական երկրների կառավարությունները սկսել են գիտակցել, որ մոտ ապագայում ստիպված են լինելու որևէ մեկին նշանակել, որը...

Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը․ «Փաստ»

Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի հանրային-քաղաքական միջավայրում ակնհայտ է դառնում, որ հասարակությունը աստիճանաբար դուրս է գալիս իշխանական քարոզչական թմբիրից։ Մարդիկ պարզապես հոգնել են։ Սա առավել ցայտուն է դրսևորվում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)...

Վարչության պետի նշանածին են կալանավորել․ «Հրապարակ»

Վարչության պետի նշանածին են կալանավորել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանավորվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանի նշանածը՝ նախկին քննիչ, ներկայում փաստաբան...

Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»

Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ շարունակ թափուր մնացած՝ Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ իշխանական ներքին պայքարն ավարտվել է․ ՔՊ վարչությունն ընտրել է նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս նշանակման հարցում առանցքային...

ՔՊ-ում խոր անորոշություն է․ «Հրապարակ»

ՔՊ-ում խոր անորոշություն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թուրքմենստանից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը թեպետ արագացված ռեժիմով սկսել է քննարկել նոր սահմանադրության հայեցակարգը եւ հանձնարարել է արագացնել պրոցեսը, սակայն ԱԺ թիմում խոր անորոշություն է՝ ինչպես են ընդունելու նախագիծը, հանրաքվե...