Պարտավոր ենք պաշտպանվել հավատքով, ճշմարտությամբ և ժողովրդի միասնական կամքով. Մետաքսե Հակոբյան

17 Դեկտեմբերի, 2025

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Տիրադավ եպիսկոպոսների կոչը եկեղեցական մտահոգություն չէ, այլ քաղաքական տեխնոլոգիա է՝ քահանայապետի դեմ, իրականացվող պետական հովանավորությամբ։ Նրանք այլևս դուրս են հոգևոր դաշտից և ընդամենը իշխանական գործիք են։ Իրենք այլևս սրբազաններ չեն, այլ՝ օգտագործվող ֆիգուրներ։

Տիրադավները մեծ բառեր են օգտագործում՝

«ազգային անվտանգություն», «պետական շահեր», «գահավիժում», բայց զուրկ որևէ կանոնական, իրավական, բարոյական հիմքից։ Սա չափազանց պարզ ու դասական քաղաքական մեթոդ է․ ապացույց չկա, փոխարենը ստեղծում են աղետային ֆոն։

Իրական նպատակը առավել քան ակնհայտ է՝

թիրախավորել ոչ թե անձին, այլ ինստիտուտը։

Գարեգին Բ-ի հեռացումը այստեղ ընդամենը միջոց է՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին կոտրելու, պառակտելու և ենթարկեցնելու համար։

Իսկ «հանգստի կոչը» նույնքան «հանգիստ» է, որքան փողոցից իշխանություն եկածների բոլոր «խաղաղ» ակցիաները, որոնք ավարտվեցին արյամբ, հազարավոր զոհերով ու Արցախի կորստով։

Եկեղեցու բակում կազմակերպվող «հանգիստ» արշավը նախապես ծրագրված սադրանք է, որի նպատակը Մայր Աթոռը ներքաշելն է քաղաքական բախման մեջ։

Եկեղեցին վերջին համազգային ինստիտուտն է, որը չի հանձնվել, չի լռել և չի դարձել իշխանության կցորդ։ Հենց դրա համար էլ հարձակումը Եկեղեցու վրա զուգահեռ է՝

Արցախի հանձնմանը

ազգային դիմադրության ճնշմանը

այլախոհների կալանավորումներին

պետականության բովանդակային դատարկմանը։

Եկեղեցին պետք է լռի, պառակտվի կամ ենթարկվի։ Սա է իշխանության իրական նպատակը։

Իշխանական«սրբազանները» խոսում են «պատմության առաջ պատասխանատվությունից»։

Այո՛, պատմությունը հիշում է նմաններին։

Պատմությունը չի մոռանում այն հոգևորականներին, ովքեր ճակատագրական պահերին կանգնեցին ոչ թե ժողովրդի ու հավատքի, այլ իշխանության կողքին։ Եվ այդ պատմությունը սև է։

Օրվա իշխանությունները պատերազմ են հայտարարել Եկեղեցուն։

Իսկ մենք պարտավոր ենք պաշտպանվել հավատքով, ճշմարտությամբ և ժողովրդի միասնական կամքով։

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համաձայնագիր է վավերացվում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համաձայնագիր է վավերացվում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անում։ Օրակարգում մեկ հարց է՝ «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Օրակարգը՝...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԹՐԻՓՓ-ի վավերացման հարցը՝ ԱԺ օրակարգում

  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է անում․ օրակարգում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»...

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝  Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման...

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։   Երկրի խոշոր քաղաքներում բռնկված...