Պարոնայք իբր բարենորոգիչնե՛ր, նախ կարողացեք վերադարձնել գեթ մեկ եկեղեցի Ադրբեջանի օկուպացիայից․ Մհեր Մելքոնյան

10 Հունվարի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա Ամարասի վանքն է, որը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ: Ամարասը հայկական պետականության, ազգային ինքնության և Արցախում մեր պատմական ներկայության անքակտելի մասն է։

Վանական համալիրն այժմ ժամանակավորապես օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Այս ողբերգական իրողության ամենամեծ «ներդրումն» ունեցել են հենց նրանք, ովքեր այսօր հանդես են գալիս որպես իբր Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպաններ ու «բարենորոգիչներ»։ Նրանք, ովքեր իրենց քաղաքական ձախողումներն ու պարտությունները փորձում են քողարկել կեղծ բարեպաշտությամբ՝ վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ։
Եկեղեցիները չեն պաշտպանում դատարկ քարոզչությամբ կամ կեղծ բարեպաշտությամբ։
Եկեղեցիները պաշտպանվում են ուժեղ պետությամբ, հաշվարկված արտաքին քաղաքականությամբ, ազգային արժանապատվություն ունեցող իշխանությամբ և պատասխանատվության գիտակցմամբ։
Եվ վերջում. պարոնայք իբր բարենորոգիչներ, նախ կարողացեք վերադարձնել գեթ մեկ եկեղեցի Ադրբեջանի օկուպացիայից, գեթ մեկ սրբավայր վերականգնել հայկական վերահսկողության ներքո։ Միայն դրանից հետո կարող եք խոսել բարենորոգումների մասին։
Մինչ այդ ձեր «բարենորոգումները» զրկված են թե’ հոգևոր, թե՛ քաղաքական և թե՛ բարոյական լեգիտիմությունից»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...