Պապիկյանը չհերքեց կարգալույծ քահանաներին 700․000 դրամ աշխատավարձ առաջարկելու լուրը

6 Փետրվարի, 2026

 

«Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը։ Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն»,- այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Պաշտպանության նախարարությունը կարգալույծ հռչակված քահանաներին 700 հազար դրամ աշխատավարձ է առաջարկել գնդերեց աշխատելու համար, Պապիկյանը պատասխանեց․

«Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց նախարարի հրամանը բացահայտում է, որ մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան

«Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով. «Դպրոցում կանացի իսլամական հագուստի՝ հիջաբի, արգելքն այս երկրում հանգեցրել է զանգվածային դժգոհության և ցույցերի այնպիսի ալիքի և դրան հետևած որին...

Ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի․ քաղաքագետ

Ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Քանի դեռ Հայաստանում ուսուցիչն ու գիտնականը շարունակում են մնալ ամենախոցելին` թե‘ ֆինանսական, թե‘ սոցիալական ու թե‘ մնացյալ առումներով, մոռացե‘ք հզոր պետություն ունենալու մասին։ Քանի դեռ պարգևավճարները հասնում են առանց այն էլ «փափուկ...

Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է...

Լարված իրավիճակ է Շինարարների փողոցում․ քաղաքապետարանի աշխատակիցները գիշերով ապամոնտաժում են կրպակները

Լարված իրավիճակ է Շինարարների փողոցում․ քաղաքապետարանի աշխատակիցները գիշերով ապամոնտաժում են կրպակները

Դուք «բուդկի պաշտպաններ եք», Շինարարների փողոցում ասել է Աջափնյակի թաղապետը՝ դիմելով Մեսրոպ Մանուկյանին։ Լարված իրավիճակ է ստեղծվել Աջափնյակում, որտեղ քաղաքապետարանը ապամոնտաժում է կրպակները։ «Քաղաքապետարանը, ջեբկիրի տրամաբանությամբ, գիշերով ուզում է մարդկանց եղածը...